17 Հունիսի, Երկուշաբթի, 2019

Նիդերլանդների խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

47507

Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատը հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին, հաղորդում է AP- ն:

Փաստաթղթերը, որոնց հեղինակը Յոել Ֆորդեվինդն է, խորհրդարանում մեծամասնության աջակցությունն են ստացել:

Խորհրդարանականները նաեւ որոշել են, որ կառավարության անդամը կմասնակցի ապրիլի 24-ին Երեւանում հիշատակի միջոցառումներին:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այս կապակցությամբ հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Բարձր ենք գնահատում բարեկամ Նիդերլանդների խորհրդարանում այսօր տեղի ունեցած քննարկումները և դրանց արդյունքում ընդունված որոշումները, որոնք աներկբայորեն վերահաստատում են դեռևս 2004թ. Հայոց ցեղասպանության ճանաչումը։

Այս քայլով Նիդերլանդների խորհրդարանը կրկին հավաստեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին, ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործին»։

Արխիվ

Հունիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ