24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Մեզանում շատ տարածված է ինքնաբուժությունը, ինչը պետք է կանխարգելել»

Ըստ «Դեղերի մասին» օրենքի կարգավորումների՝ նախատեսվում է դեղերը վաճառվել միայն դեղատոմսերով,
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նշեց․ «Մարդիկ հիմնականում դիմում են ծանոթ բժիշկներին, 60-65%-ը դիմում է պոլիկլինիկա, մնացած 30-35%-ը դիմում է կա՛մ ծանոթներին, կա՛մ զբաղվում է ինքնաբուժությամբ, իսկ հետագայում նոր որոշվում է, թե նրանք ուր կգնան: Բուժման համար տեղամասային, մասնավոր բժիշկներին դիմում է 70 տոկոսը, 30 տոկոսը ծանոթ բժիշկներն է դիմում: Ինչպես նաև առաջնային դիագնոզը ճիշտ է լինում 30-40 տոկոսում, երկրորդային դիագնոզը՝ 60-65. ստացվում է, որ ամեն 2-րդ ախտորոշումը լինում է սխալ կամ թերի, բայց դրան նշանակում են բուժում»,- ներկայացրեց Ահարոն Ադիբեկյանը:
Ըստ Ադիբեկյանի՝ այս օրենսդրական կարգավորումը կարող է լավ աշխատել, եթե այն գործարկվի բարեխիղճ կերպով։

«Ինձ մի թմրամոլ պատմեց, որ դեղատներում 50 դեղ կա, որից ինքը նույնիսկ տան պայմաններում կարող է թմրանյութ ստանալ: Բացի այդ՝ մեզանում   շատ տարածված է ինքնաբուժությունը, ինչը պետք է կանխարգելել, այսինքն՝ վերահսկողությունը կարող է դրական ազդեցություն ունենալ»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ