26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Փհենչհան 2018, հայ դահուկորդ Աշոտ Կարապետյանը 42-րդն է

Փհենչհանում ընթացող ձմեռային Օլիմպիական խաղերում այսօր տեղի ունեցավ հատուկ ոլորավայրէջքի մրցումը, որին մասնակցում էր նաեւ Հայաստանի վերջին ներկայացուցիչ Աշոտ Կարապետյանը։ Երկու փորձի արդյունքում Կարապետյանը գրավեց 42-րդ տեղը 107 մարզիկներից։ 

Այս մրցաձեւում օլիմպիական չեմպիոն դարձավ շվեդ Անդրե Մյուրերը, որը գրանցեց 1.38,99 արդյունք։ Շվեյցարացի Ռամոն Ցոյհոնզերը գրավեց երկրորդ տեղը (+0,34), իսկ Ավստրիան ներկայացնող Միկայել Մատը (+0,67) դարձավ բրոնզե մեդալակիր։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ