26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀԿ նիստը հագեցած է եղել. ինչ է որոշվել

Հայաստանի հանրապետական կուսակցության այսօրվա գործադիր մարմնի նիստը հագեցած է եղել քննարկման հարցերի սպեկտրով: Այս մասին նիստից հետո լրագրողներին ասաց կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա նախ նշեց, որ մարտին ՏԻՄ ընտրություններում 20 համայնքներում թեկնածուներ են իրենք առաջադրելու:

Շարմազանովը հայտնեց, որ բացի ՀՀԿ-ից ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն էլ են թեկնածուներ առաջադրելու այս ընտրություններում, իսկ մնացած ընդդիմադիրները կրկին թեկնածուներ չունեն: «Սա խոսում է այն մասին, որ միգուցե դեռևս չեն կարևորում ՏԻՄ աշխատանքները կամ դեռևս չկան կայացած կառույցներ: Մենք պատրաստ ենք մրցակցության»,-հավելեց նա: 

Շարմազանովը տեղեկացրեց նաև, որ խորհրդարանին այս շաբաթ ՀՀԿ խմբակցությունը կներկայացնի Արմեն Սարգսյանի թեկնածությունը նախագահի պաշտոնի համար: Նաև առաջիկա քառօրյայում ընտրվելու են Բարձրագույն դատական խորհրդի անդամներ, քննարկվելու է այս հարցը ևս, առաջարկվելու են 5 թեկնածուներ, ովքեր ընտրվելու են փետրվարի 27-մարտի 2-ը: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ