26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Սադոյանը

Փետրվարի 21-ին, 79 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Էդուարդ Սադոյանը:
Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Մշակույթի նախարարությունը։

Էդուարդ Սադոյանը1968-1971 թվականներին որպես ազատ ունկնդիր, Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում հաճախել է Արամ Խաչատրյանի և Սերգեյ Բալասանյանի ստեղծագործական դասերին։ 1976 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը՝ Ալեքսանդր Հարությունյանի դասարանը։ 1979 թվականից Հայաստանի կոմպոզիտորների միությանանդամ է։ Հեղինակել է օպերաներ, բալետներ, սիմֆոնիաներ, կոնցերտ, լարային կվարտետներ, խմբերգեր և վոկալ-գործիքային այլ ստեղծագործություններ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ