16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ալիևը ճարահատյալ գնաց այդ քայլին (տեսանյութ)

Սահմանի ակտիվությունները կապ չունեն ոչ Ադրբեջանի ընտրությունների, ոչ Հայաստանի ընտրությունների հետ: Նման տեսակետ Henaran.am-ի հետ զրույցում հայտնեց քաղաքական գործիչ, ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը: «Սահմանի ակտիվությունը, սպանությունները, որ կատարվում են կլոր տարի, ուղիղ միտված են մադրիդյան սկզբունքներին: Նրանք այդ խնդիրը հորդացող արյունով են լուծում, որպեսզի ոչ մեկն այդ մասին չմոռանա»,-նշեց նա:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի արտահերթ ընտրություններին, ապա Գուրգեն Եղիազարյանն ընդգծեց, որ ի տարբերություն Ադրբեջանի՝ Արցախն ունի ընտրված լեգիտիմ նախագահ, կոնանակարգված Ազգային ժողով, այսինքն՝ ժողովրդի կողմից ընտրված իշխանություն: «Այստեղ է մեր հաղթանակը: Աշխարհը պիտի տեսնի, որ ժողովրդավարություն կոչվածն Արցախում աշխատում է, իսկ Ադրբեջանում՝ ոչ: Նա որոշեց 6 ամիս շուտ սկսել ընտրությունները, որովհետև չի իմանում, թե պատերազմն ինչ ելք կունենա, հատկապես այն բանից հետո, երբ մենք ունեցանք «Իսկանդեր»: Նա չի իմանում, թե ինչ զարգացում կունենան Ադրբեջանում ընդվզումներ, որ հիմա ակտիվանում են:

Եթե սպասեր, ապա տարվա վերջին կստանար հզոր ընդդիմություն: Այդ իսկ պատճառով նա գնաց ճարահատյալ քայլի»,-հավելեց Գուրգեն Եղիազարյանը»:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ