26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լրագրողները սատարո՞ւմ էին ահաբեկիչներին

 «Ազատ խոսքը ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է բռնության քարոզը»,-այսօր՝ փետրվարի 20-ի, «Պատասխանատվության քրեականացում. Ահաբեկչության քարոզի կանխարգելո՞ւմ, թե՞ մահակ ընդդիմախոսների գլխին» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանը:

Ղազարյանը ընդգծեց, որ  «Սասնա ծռեր»  խմբավորման կողմից ՊՊԾ գունդը գրավելու օրերին շատ լրատվամիջոցներ խախտեցին նորմերը և հրապարակեցին ակնհայտ ահաբեկչություն քարոզող նյութեր:

Նրա խոսքով՝ ոստիկանների հանդեպ հնչող սպառնալիքների և այլնի փոխանցումը դիտվում է ահաբեկչության քարոզ: «Սասնա ծռեր» -ի աջակիցներն էլ անպատիժ կերպով կարողացան ահաբեկչությունը քարոզել:

«Իրազեկ քաղաքացի միավորում» ՀԿ փորձագետ Դանիել Իոանիսյանը նշեց, որ այս օրենքին պետք է զգույշ մոտենալ, քանի որ ահաբեկչ բառի սահմանումը բոլոր պարագաներում միանշանակ չի ընդունվում. «Ասենք, ես ասում եմ, որ սատարում եմ ԱՍԱԼԱ-ի մարտիկներին, ապա ինձ պետք է քրեական պատասխանատվությա՞ն ենթարկեն: Այս ձևակերպումը պետք է վերանայվի, քանի որ այս պարագայում դպրոցի պատմության ուսուցչին էլ կարող են պատասխանատվության ենթարկել»,-ընդգծեց Դանիել Իոանիսյանը:

Նրա խոսքով՝ ահաբեկիչների հետ խաղաղասիրական բանակցություններ սկսելն էլ  կարող է դիտարկվել, որպես ահաբեկչության կոչ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ