26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նոր առաքելական եկեղեցու շինարարություն Վրաստանին սահմանամերձ Սարագյուղում (ֆոտո, տեսանյութ)

Շիրակի թեմի առաջնորդի ձեռամբ պատարագ մատուցվեց սահմանամերձ Սարագյուղում:

Սարերի մեջ ծվարած այս գյուղը ունի ընդամենը 70 բնակիչ: Ընդամենը 1 կմ է բաժանում  Ջավախքից; Հայտնի իր  քամիներով ու բքով:

Նախկին գյուղը, որը հիմնել են Արևմտյան Հայաստանից գաղթած գաղթականները հեռու է  5 կմ: Այն ունեցել է  եկեղեցի, բայց  նոր տեղանքում բնակիչները եկեղեցի չունեն: Ի դեպ, համայնքի մեծ մասը  կաթողիկե դավանանքի են: Տարիներ շարունակ  կաթոլիկ համայնքը ձեռնամուխ չի եղել կառուցել եկեղեցի: Դիմել են Շիրակի թեմի առաջնորդին, ով էլ  կաթողիկոսին է փոխանցել Սարագյուղցիների խնդրանքը:

Ու անցած տարվանից սկսվել է եկեղեցու շինարարությունը, հավանաբար, կավարտվի հաջորդ տարի:

Շիրակի թեմի առաջնորդը պատարագ մատուցեց գյուղի դպրոցում, մասնակցում էին քչերը, թեև նշում էին, որ  տարբերություն չկա առաքելական, թե կաթոլիկ, վաղուց արդեն տարբերություն իրենց գյուղում չեն դնում:

Սրբազանը քարոզի ընթացքում  խոսեց օրվա խորհրդից:

Ի տարբերություն այլ եկեղեցիների, որոնք պարզապես թվակարգում են Մեծ պահքի 7 կիրակիները, Հայաստանյայց եկեղեցին սուրբգրային հիմք ունեցող յուրահատուկ անուններով ու խորհուրդներով է օժտել այդ կիրակիները: Դրանով նրանք կազմել են խորհրդանշական մի շղթա` արտացոլելով մարդու դրախտային կյանքի, պատվիրանազանցության ու անկման, աստվածորոնողության և աստվածային նախախնամությամբ փրկագործության ողջ ընթացքը:

Մեծ պահքի երկրորդ կիրակին՝ Արտաքսման խորհրդանշում է Ադամի` դրախտից արտաքսումը: Ադամը և Եվան դրախտի երանության մեջ երկար չմնացին. գործած մեղքերի պատճառով նրանք դարձան մահկանացու և անհնազանդության պատճառով արտաքսվեցին ու դատապարտվեցին քրտնաջան աշխատանքով իրենց ամենօրյա հացը վաստակելու:  Սակայն Երկրորդ Ադամի` Հիսուս Քրիստոսի մարդեղությամբ մարդկանց առջև վերստին բացվեց դրախտի ճանապարհը, և մարդիկ, զղջումով, ապաշխարությամբ և առաքինի վարքով մեղքերից մաքրվելով, վերստին արժանացան դրախտային երանությանը:

 «Մեծ պահքի երկրորդ կիրակին ունի արարչության երկրորդ օրվա ու այս կյանքի երկրորդ դարի խորհուրդը և կոչվում է «Արտաքսման կիրակի»: Սա մեզ հիշեցնում է անհնազանդության պատճառով Ադամի Դրախտից արտաքսման, ինչպես նաև մեղքի ու մահվան դառնության ճաշակման մասին, և հայտնում Քրիստոսի միջոցով մարդու՝ Դրախտին կրկին արժանանալու մասին:

Եթե առաջին կիրակի օրը, պահքի մեջ մտնելու պատճառով, ընթերցվածները սպառնալից են, ապա երկրորդ կիրակի օրն ընդհակառակը՝ աղերսական են:IMG_20180218_135627 IMG_20180218_124505 IMG_20180218_123237

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ