08 Մարտի, Երկուշաբթի, 2021
KFC

Վլադիմիրը ոչնչացրեց թշնամու մեծաթիվ զորքին

16711758_1412475885430169_5291457834079315309_n

«Հայ առյուծածին մայրերի կորյունները ,
հերոսները կպաշտպանեն մեզ երկնքից.Կրտսեր սերժանտ Վլադիմիր Նարինյան`

Շնորհավոր ծնունդդ անմահ հերոս
Ապրիլյան պատերազմի հերոս, կրտսեր սերժանտ Վլադիմիր Նարինյանն այսօր՝ փետրվարի 17-ին կդառնար 22 տարեկան:
Պատերազմը…….
ես ատում եմ պատերազմը՝ այդ մեծ չարիքը, որն արնոտում է բոլորիս հոգիներն ու գարունները , միշտ աղետաբեր է լինում, եւ ոչ միայն նրա մասնակից երկու կողմերի համար, այլեւ նրանց հեռու եւ մոտիկ, բարեկամ կամ թշնամի երկրների համար: Մեր կյանքը հիմնված է մեր զինվորների մարտունակության ու զորության վրա: Այսօր հայ-ադրբեջանական սահմանին կանգած հայ զինվորները հերոսկան, բայց և դժվար ժամանակների զինվորներ են: Թշնամին, խախտելով հրադադարի ռեժիմը, ամեն պահի ստեղծում է պատերազմային իրավիճակ: Եվ միայն մեր քաջազուն զինվորների զգոնության շնորհիվ է, որ այսօր պահպանվում է հարաբերական խաղաղ վիճակ: Ապրիլյան պատերազմի հերոս Վլադիմիր Նարինյանը Արցախի Մարտունի քաղաքից էր: Տան ամենափոքրն էր : Կրտսեր սերժանտը սովորում էր Արցախի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում:
Վլադիմիրը 2016թ-ի ապրիլի 4-ին մարտական դիրքի մատույցներում ընթացող մարտերի ժամանակ ցուցաբերելով խիզախություն` ոչնչացրել է թշնամու մեծաթիվ զինծառայողների, կասեցրել հակառակորդի առաջխաղացումը դեպի պաշտպանության խորքը: Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիություն» մեդալով:
Մեր հայ զինվորները, մեր հողը, մեր հայրենին, մեզ ու մեր ընտանիքների խաղաղությունը պահպանում են իրենց կյանքի գնով: Կյանք, որի համար ողբում է ոչ միայն որդեկորույս ծնողը, այլև ցանկացած հայ քաղաքացի, ով գիտակցում է, թե որքան մեծ է իր ազգի կորուստը, ով հասկանում է, որ մի տան ճրագ ևս մարեց իր խաղաղության ու անհոգ ապրելու համար,Հայության հերոսական, ոչ խուճապային , արժանապատիվ պահվածքը ռազմական գործողությունների օրերին, մեծ տպավորություն գործեց եւ հիացմունք առաջացրեց աշխարհի շատ երկրներում եւ արդեն օրինակ է ծառայում շատ ազգերի համար:
Կյանք արժեցո’ղ խաղաղության»

KFC

Արխիվ

Մարտի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ