26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Դե ավելի լավ, եթե կգա Լևոն Տեր-Պետրոսյանը, թող գա. Գ. Սահակյան (տեսանյութ)

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը կողմ է «Մարտի 1-ի, 2-ի» իրադարձությունների վերաբերյալ խորհրդարանական լսումներին, որ նախաձեռնել է «Ելք» խմբակցությունը: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում:

Հարցին, թե ՀՀԿ-ը կմասնակցի լսումներին, նա պատասխանեց. «Լսումները նրա համար են, որ դրսից մարդիկ մասնակցեն, ոչ թե խորհրդարանականները, առավելապես մասնակցում են հրավիրվածները: Բնականաբար, կմասնակցեն նաև տարբեր խմբակցությունների ներկայացուցիչներ: Եթե լսումների պատգամավորների համար լինեն, նշանակում է, որ մարդ դրսից չպիտի կանչեն, իսկ նրանք լսումներն այստեղ են անում, որովհետև երևի տարբեր մարդիկ ունեն, ում կներկայացնեն, ելույթի հնարավորություն կտան»:

Դիտարկմանը, թե Փաշինյանը նաև ՀԱԿ առաջնորդ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին է հրավիրել, նա արձագանքեց. «Դե ավելի լավ, եթե կգա, թող գա: Ես չեմ կարծում, որ լսումներին այնպիսի իրադրություն է, որ եթե Լևոն Տեր-Պետրոսյանն եկավ, այնպիսի մի թեմա կա, որը կընդունվի բոլորի կողմից: Լսումներին յուրաքանչյուրն իր կարծիքն է ասում, կարծում եմ՝ կմասնակցեն նաև իրավաբաններ, պետական գործիչներ, որոնց հարցեր կտրվեն, ու պատասխաններ կլինեն»:

Ինչ վերաբերում է «Մարտի 1»-ի իրադարձություններին, ապա Գալուստ Սահակյանը հիշեցրեց իր՝ մեկ տարի առաջ արած հայտարարությունները, թե գործը փակված չէ, իր կարծիքով, և իշխանությունն ու ընդդիմությունը պետք է համագործակցեն այնպես, որպեզի գտնեն հիմնական պատճառները: Ամեն դեպքում նա նկատեց՝ բազմաթիվ քննչական խմբեր են աշխատել:

Հիշեցնենք, որ «Ելք» խմբակցության որոշմամբ՝ փետրվարի 23-ին ԱԺ-ում տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ 2008 թվականի Մարտի 1, 2-ի իրադարձությունների վերաբերյալ։  «Ելք» խմբակցության ներկայացուցչից բացի, զեկույցով հանդես կգան նաև Մարտի 1-ի զոհերի հարազատների ներկայացուցիչը, Մարտի 1-ի դեպքերն ուսունասիրող Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը։ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ