26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սահմանադրական դատարանի նախագահի մասին որևէ քննարկում այս պահին չկա. Թովմասյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Պետական-իրավական հարցերի հանձնաժողովի արդեն նախկին նախագահ Հրայր Թովմասյանը չի հաստատում, թե կարող է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում նշանակվել։ «Սահմանադրական դատարանի նախագահի մասին որևէ քննարկում այս պահին չկա։ Ես համապատասխանում եմ ՍԴ դատավորի ներկայացրած պահանջներին», – լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Հիշեցնենք, որ այսօր նա ԱԺ նախագահին դիմում էր ներկայացրել, որով հրաժարվում էր հանձնաժողովի նախագահությունից:

 Թովմասյանն ընդգծեց, որ ինքը ՍԴ-ում աշխատելու փորձ ունի։ «Մի՛ մոռացեք, որ ես իմ իրավաբանական գործունեությունը ՍԴ-ում եմ սկսել 1996 թվականին։ Իրավաբանի մասնագիտությամբ առաջինն աշխատել եմ Սահմանադրական դատարանում», – նշեց նա։ Հարցին, իր աշխատանքով կնպաստի արդյոք ՍԴ-ի նկատմամբ հասարակության մոտ եղած վստահության բարձրացմանը, Թովմասյանը պատասխանեց. «Հուսով եմ՝ ես ամեն ինչ կանեմ»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ