26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Գուրգեն Դումանյանը նշանակվեց ԱԺ աշխատակազմի ղեկավար

Հ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար է նշանակվել Գուրգեն Դումանյանը:

Կենսագրություն

Գուրգեն Դերենիկի Դումանյանը  ծնվել է 1979թ. հոկտեմբեր 13-ին, Երեւանում: Մասնագիտությամբ բժիշկ, առողջապահության կազմակերպիչ է:

Կրթությունը`

2008-2011թթ. դոկտորանտուրա Առողջապահության ազգային ինստիտուտի սոցիալական հիգիենայի եւ առողջապահության կառավարման ամբիոնում:

2004-2007թթ. ասպիրանտուրա Առողջապահության ազգային ինստիտուտի սոցիալական հիգիենայի եւ առողջապահության կառավարման ամբիոնում:

2002-2004թթ. օրդինատուրա Առողջապահության ազգային ինստիտուտի սոցիալական հիգիենայի եւ առողջապահության կառավարման ամբիոնում:

1996-2002թթ. Երեւանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետ:

1986-1996թթ. Երեւանի 131 միջնակարգ դպրոց:

Աշխատանքային գործունեությունը`

2010թ.-ից մինչ օրս ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն:

2006-2010թթ. ՀՀ առողջապահության նախարարության ” Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ ” պետական հիմնարկում բաղադրիչի ղեկավար:

2005-2006թթ. ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվական վերլուծական հանրապետական կենտրոնի տնօրենի տեղակալ:

2005-2006թթ. Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի օգնական:

Գիտական գործունեությունը`

2011թ.-ից մինչ օրս Երեւանի պետական բժշկական համալսարանի ” Առողջապահության կառավարման եւ տնտեսագիտության ” ամբիոնի դոցենտ:

2007-2011թթ. Առողջապահության ազգային ինստիտուտի ” Առողջապահության քաղաքականության եւ օրենսդրության ” ամբիոնի ասիստենտ, ապա դոցենտ:

Գլխավոր որակավորումները`

Բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ:

Ատենախոսության թեման` “Երեւան քաղաքում ճանապարհատրանսպորտային տրավմատիզմի օրինաչափությունների ուսումնասիրությունը եւ մոնիթորինգային համակարգի մշակումը ” , մասնագիտությունը` ” հանրային առողջություն եւ առողջապահության կազմակերպում”:

Ատենախոսության թեմայով հրատարակված 9 գիտական աշխատանքների, 3 ուսումնամեթոդական ձեռնարկների, տեղեկագրերի եւ 1 մենագրության հեղինակ:

Մասնակցություն տարբեր միջազգային եւ տեղական մասնագիտական սեմինարներ-խորհրդակցությունների, ինչպես նաեւ Համաշխարհային բանկի կողմից կազմակերված ուսումնական դասընթացների:

Լեզուների իմացությունը`

Գերազանց տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներին, բավարար` իտալերենին:

Հասարակական-քաղաքական գործունեությունը`

Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ:

“Առողջապահության կազմակերպիչների միավորում”  հասարակական կազմակերպության խորհրդի անդամ:

Հանրային խորհրդի “Առողջապահության եւ սոցիալական հարցերի” հանձնաժողովի անդամ:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Henaran.am -ին տեղեկացնում է  ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ