28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Առայժմ ՌԴ-ի այս գնահատականը մնում է միակ հասցեականը. Շարմազանովը՝ Զախարովայից

hhk-600x450

Փետրվարի 13-ին փաստացի Ստեփանակերտն ու ողջ հայությունը նշում են արցախյան հերոսական շարժման 30-րդ տարեդարձը. այսօր լրագրողների հետ զրույցում նկատեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Այսօր կարող ենք արձանագրել, որ շնորհիվ արցախահայության, Հայաստանի հայության և սփյուռքահայության միասնականության՝ այսօր ունենք փաստացի ազատագրված Արցախ, ունենք անկախ հանրապետություն, որը զարգանում է ժողովրդավարական ճանապարհով՝ ի տարբերություն Ադրբեջանի»,-նշեց նա:

Ըստ Շարմազանովի՝ մեր նպատակն այն  է, և դա իրական է դառնալու, որ Արցախը ուշ, թե շուտ դառնալու է միջազգային հանրության ամբողջականության սուբյեկտ: «Այս իմաստով որևէ հայտարարություն Բաքվից չի կարող արցախահայությանը շեղել իր արդար նպատակից»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայցուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանն, ապա Շարմազանովն ասաց, թե Զախարովան շատ ուղիղ, հստակ մեղադրանք հնչեցրեց Ադրբեջանի ղեկավարության հասցեին: «Սա դիվանագիտական լեզվով ուղիղ հասցեական մեղադրանք էր Ադրբեջանին, ու միշտ չէ, որ Մինսկի խմբի համանախագահ երկրները կամ դրանց դիվանագիտական ներկայացուցիչները հստակ, հասցեական գնահատական են տալիս»,-ասաց նա:

ՀՀԿ խոսնակը հավելեց՝ Զախարովայի գնահատականը մեղադրանք էր Ադրբեջանին, որը օրեր առաջ խոսում էր ոչ թե բանակցային գործընթացը շարունակելու, այլ Երևանը, Զանգեզուրը վերանվաճելու նպատակի մասին: «Այս իմաստով կարող ենք նշել, որ Մինսկի խմբի համանախագահ երկիր Ռուսաստանի ԱԳն պաշտոնական դիրքորոշումը բխում է տարածաշրջանային խաղաղության շահերից և չի բխում Ադրբեջանի նացիստական նպատակներից, ու առայժմ ՌԴ-ի այս գնահատականը մնում է միակ հասցեական գնահատականը Ադրբեջանի նախագահի հայատյաց հայտարարությանը»,-ասաց Է. Շարմազանովը: Նա հույս հայտնեց, որ Զախարովայի գնահատականը վարակիչ կլինի մյուսների համար, որ ունենան քաղաքական խիզախություն իրերն իրենց անուններով կոչելու:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ