28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Սեֆիլյանի եւ Սաֆարյանի հեռախոսազրույցների գաղտնալսումը ոչ մի հիմք չի ունեցել.պաշտպանը ահազանգում է

скачанные файлы

«Սեֆիլյանի եւ Սաֆարյանի հեռախոսազրույցների գաղտնալսումը ոչ մի հիմք չի ունեցել, քանի որ իրականացվել է մինչեւ վերջիններիս նկատմամբ դատարանի կողմից մեղադրանք առաջադրելը»,-Այսօր` փետրվարի 15-ին հրավիրված քննարկման ժամանակ հայտարարեց Գեւորգ Սաֆարյանի եւ Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Եգորյանը։ 

Եգորյանի  խոսքով՝ ստացվում է, որ գաղտնալսումն անօրինական է եղել եւ խախտել է իր պաշպանյալների իրավունքները։ Եգորյանընկատում է , որ  նույնիսկ այն ձայնագրությունները, որոնք հաջողվել են կատարել եւ որոնք ներկայացվել են դատարան, չեն պարունակում որեւէ լուրջ, վարկաբեկող տեղեկատվություն իր պաշտանյալի մասին: Այնտեղ մի քանի անգամ քննարկվում է փոքր բողոքի ակցիաների իրականացումը, սակայն Սեֆիլյանը ձայնը այդ ձայնագրություններում չկա։ 

Բացի այդ, փաստաբանը նկատեց, որ քանի որ այդ ձայնագրությունները կատարվել են անօրինական կերպով, թույլատրելի բոլոր ընթացակարգային նորմերի խախտմամբ, դրանք դատարանի կողմից չպետք է դիտարկվեն որպես նյութական ապացույց: Փաստաբանը  հայտնեց, որ դատարանը նույնիսկ չի ստուգել՝ իրական են այդ ձայնագրությունները։ 

Հիշեցնենք, որ մեղադրող դատախազը Ժիրայր Սեֆիլյանի համար պահանջել է  11, իսկ Գեւորգ Սաֆարյանի համար  4,5 տարվա ազատազրկման։ 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ