24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կառավարությունը չի կիսում «Ելք»-ի կարծիքը

Կառավարությունն այսօրվա նիստում մերժեց «Ելք» խմբակցության առաջարկը: ՀՀ ֆինաննսերի նախարար Վարդան Արմայանը ներկայացրեց նրանց ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքի մեջ`վերականգնելով բենզինի ու սեղմված գազի ակցիզային հարկի նախկին դրույքաչափերը: «Առաջարկվում են նաև եկամտային հարկում փոփոխություններ, առաջարկվում է մեկ սանդղակ ևս ավելացնել 150-ից մինչև 300 դրամ սանդղակը ու այն հարկել 26 տոկոսով»,-ասաց Արամյանը:

Վարդան Արամյանն ընդգծեց՝ Կառավարությունը բազմիցս քննարկել է նման հարցեր: «Հարկային օրենսգիրքը, երբ որ փոփոխության էինք ենթարկում, այնտեղ գնացինք համարձակ քայլերի՝ էական թուլացումների, և հիմնական նպատակն էր, որպեսզի այն գործիքները, որոնք որ տնտեսվարող սուբյեկտների մոտ ստեղծում են հոսքերի կառավարման մասով խեղումներ, փորձենք թուլացնել, որովհետև տնտեսվարող սուբյեկտներն են տնտեսական աճը ապահովում, աշխատատեղեր ստեղծում»,-նշեց Ֆինանսների նախարարը: Վարդան Արամյանն ընդգդծեց`եթե առաջարկ է արվում առանց հիմնավորման, թե մեկ այլ փոխհատուցման գործիքը ինչպես է կատարվելու, ու ինչ տնտեսական հետևանքներ են լինելու, կառավարությունը չի կիսում «Ելք»-ի կարծիքը: «Կարծում ենք, որ մեր ընդունած, որդեգրած քաղաքականությունը ճիշտ է»,-նշեց Վարդան Արամյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ