02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ազատամարտիկ, թաղապետը գնահատվեց լավ գործերի համար/ֆոտո/

Փետրվարի  13-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում International Media Holding-ի կողմից կազմակերպված մրցանակաբաշխության ժամանակ տարվա լավագույն թաղապետի մրցանակը շնորհվեց Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանը:

International Media Holding-ը համագործակցելով երկրի լավագույն սոցիոլոգների հետ այս անգամ ընտրել էր սոցհարցման ամենաակտուալ և արդյունավետ տարբերակը` հարցվողների հետ անմիջական շփումը:

Նախորդ տարիներին հարցումները իրականացվել են էլեկտրոնային տարբերակով` էլեկտրոնային քվեարկությամբ:

Բոլոր մարզերում և մայրաքաղաքում իրականացված հարցումների արդյոնքում լավագույները պարգևատրեցին:

International Media Holding-ի հիմնադիր-նախագահ Արման Վարդանյանը մրցանակները անձամբ հանձնեց  ընտրյալներին:

Նշենք, որ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանը վայելու է համաքաղաքացիների և մարտական ընկերների հարգանքը:

Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում մարտական ընկերը` ՕՄՕՆ-ի վետերանների միության նախագահ, ազատամարտիկը գնդապետ Գրիշա Սարգսյանը նշեց.«Շատ կարևորում եմ նման պարգևատրումները: Հովհաննես Վարդանյանը ազնիվ հայ է և միշտ պատրաստ է ջանքեր գործադրել հայրենակիցներին օգտակար լինելու համար: Նա միայն իր ղեկավարած համայքնի բնակիչների կողքին չէ, այլ բոլորի: Արաբկիրցները սիրում և գնահատում են թաղապետին ու սա բոլորին է հայտնի»:

«Ես ուրախ եմ, որ իմ աշխատանքը նկատվել և գնահատվել է:Առջևում մեզ սպասվում են Արաբիկրը զարգացնելու բազմաթիվ նոր ծրագրեր: Ես միշտ իմ արաբկիրցու կողքին եմ լինելու և պաշտպանելու եմ նրա շահերը»,-տպավորություններով կիսվեց Հովհաննես Վարդանյանը:

28034895_1025411847598177_268946745_o

28125993_1025411807598181_246376698_o

28124773_1025411764264852_40260484_o

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ