26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Շիրակի մարզպետարանի աշխատակիցները կրակել են…

Պետական պաշտոնյանները գրասենյակներից դուրս ու զենքը ձեռքին: Նման իրավիճակ դժվար է պատկերացնել, բայց այսօր  Գյումրիի թիվ 23 դպրոցի հրաձգարանում անցկացվեց ՀՀ պետական մարմինների աշխատակիցների միջև հրաձգության մրցումների Շիրակի մարզի ընտրական փուլը, որին մասնակցեցին Շիրակի մարզպետարանի աշխատակիցները: Կանայք և տղամարդիկ  կրակեցին՝ փորձելով իրենց ընդունակությունները:

«Այս մարզաձևում կարևորը տեսողությունն ու  ձեռքի անշարժ պահելն է, հավասարակշռությունը պահպանելը, իսկ ես չկարողացա ձեռքս ամուր պահել»,- նշեց ՇՄ հասարակայության հետ կապերի ու տեղեկատվության բաժնի պետ Սամվել Գրիգորյանը:

«Ես լավ որսորդ եմ, թեև սիրում եմ կրակել կանոնավորված թիրախներին, քան կենդանիներին: Հրաձգությունը կարևոր է, զենքի հետ վարվելու կանոնները իմանալն ու կողնորոշվելը շատ կարևոր է», ասաց ՇՄ առողջապահության բաժնի պետը:

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթիսպորտի բաժնի պետ Վաչագան Վարդանյանը մրցումները կնպաստեն հրաձգության նկատմամբ հետաքրքրության, մարզաձևի մասսայականացման, զենքի ճիշտ օգտագործման և դրա հետ ճիշտ վարվելու և արագ կողմնորոշվելու ունակությունների բարձրացմանը:

Մրցումների արդյունքում ձևավորվեց մարզպետարանի թիմը` բաղկացած 3 տղամարդուց և 3 կնոջից, ովքեր ամսվա վերջում մասնակցելու են  հանրապետական մրցումներին:27657169_2011775442414997_7443359741885436989_n 27654821_2011774772415064_2953632110706060134_n 27545543_2011775559081652_2754902540624327640_n 27544667_2011774912415050_7307108378587603148_n 27972100_2011775835748291_4838333203248760071_n 27867940_2011774779081730_7886920992699561047_n 27867842_2011774775748397_8215562295543195101_n 27751719_2011774895748385_4581464823924860881_n

Ի դեպ, հրաձգության հանրապետական մրցումները անցկացվում են երկրորդ անգամ, ՀՀ կառավարության և ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմերի, ՀՀ նախարարությունների, ՀՀ կառավարությանն առընթեր պետական մարմինների, ՀՀ մարզպետարանների աշխատակիցների միջև, նախորդ տարի կայացած մրցումների ժամանակ 40 թիմերի մեջ Շիրակի մարզպետարանը ընդգրկվել է լավագույն տասնյակում, իսկ մարզպետարանների թիմերի մեջ զբաղեցրել է առաջին տեղը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ