02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Քաղաքական խանդը դեռ առկա է

Քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանն ասում է, որ ցանկացած քաղաքական ակցիայի հետևում միշտ էլ փորձում են իշխանությանը տեսնել, նման կերպ և գնաճի վերաբերյալ «Ելքի» ակցաիաների հետևում: «Ես չեմ բացառում, որ կարող են լինել իշխանության այս կամ այն թևեր, որ շահագրգիռ լինեն, որոնք այս կամ այն ակցիան փորձում եմ օգտագործել իշխանության մյուս թևի նկատմամբ։ Բայց հաճախ լինում է նաև այնպես, որ ստեղծված իրավիճակն են քաղաքական ուժերը, հատկապես, ընդդիմությունն իրենց օգտին օգտագործում»,-Henaran.am-ի հետ զրույցում նկատեց նա:

Հարցին, թե ինչու են քաղաքական ուժերը քննադատում «Ելքին», նա պատասխանեց, որ ներկայումս ընդդիմադիրների մեջ ընթանում է թիվ մեկ ընդդիմություն լինելու պայքարն ապրիլի նախաշեմին, բացի այդ խանդ ու անվստահություն կա ընդդիմադիրների միջև:

 «Մեղադրում են իրար իշխանություններին սատարելու մեջ, այս կամ այն ուժի պրոյեկտ լինելու մեջ։ Ես միշտ թերահավատ եմ եղել այս կամ այն ուժի ընդդիմադիր միասնական հարթակներին, Հայաստանում շատ դժվար է ընդդիմադիր սեգմենտի տարբեր ներկայացուցիչներին նույն սեղանի շուրջ նստացնել։ Շատ դեպքերում նրանք իրար ավելի շատ են խփել, քան իշխանությունն ու ընդդիմությունը»,-եզրափակեց Հակոբյանը:

Հիշեցնենք, որ գնաճի դեմ «Ելքի» ակցիաները բազմամարդ չէին, նույնիսկ քաղաքական այլ ուժերից ներկայացուցիչներ չկային, ավելին նրանք տեսակետներ էին հայտնում, որ ակցիաներով գնաճը չես կանխի:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ