26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԱՍԱԼԱ-ի կողմից կեղծ հայտարարություն տարածողներին

Սեպտեմբերի 4-ին ադրբեջանական “Ազերթաջ” Պետական հեռագրական գործակալությունը տարածել էր Հունգարիայում Ադրբեջանի դեսպանություն փոխանցած ԱՍԱԼԱ (Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակ) կազմակերպության անունից մի հաղորդագրություն, որում նշյալ կազմակերպությունը սպառնում էր մահվամբ ադրբեջանական դիվանագիտական առաքելություն իրականացնող անձանց եւ արտերկրում բնակվող Ադրբեջանի քաղաքացիներին: Ըստ այդ հաղորդագրության ԱՍԱԼԱ-ն միաժամանակ պատասխանատվություն է վերցնում Թուրքիայում գործող Քրդական Աշխատավորական Կուսակցության ռազմական գործողությունների հրահանգավորման, Խոջալուի հայտնի դեպքերն իրականացնելու, հայ-ադրբեջանական սահմանում ադրբեջանական կողմին պատճառած կորուստների եւ ապագայում ի հակակշիռ Արեւմտյան Հայաստանում Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ իրականացրած Ցեղասպանության 600 հազար զոհերի, վրժխնդիր լինելուն եւ նույնաքանակ թուրք սպանելուն:

 

«Սուտը որքան մեծ, այնքան մոտ ճշմարտությանը» գեբելսյան սկզբունքով առաջնորդվող ադրբեջանական քարոզչամեքենան այս անգամ գերազանցեց ինքն իրեն:

Նախ Քրդական Աշխատավորական Կուսակցությունը, որը պայքարում է Թուրքիայում անկախ Քրդական պետություն ստեղծելու համար ղեկավարում են քուրդ ազատատենչ ժողովրդի լավագույն զավակները:

1992 թ. Խոջալուի հայտնի դեպքերի լավագույն գնահատականը տվել է Ադրբեջանի նախկին ղեկավար Այազ Մութալիբովը, հիմնավորելով, որ Խոջալուի ադրբեջանցի բնակչության նկատմամբ դաժան հաշվեհարդար են տեսել Ադրբեջանի այն ժամանակվա ազգային ճակատի զինյալները:

Հայ-ադրբեջանական ճակատում ադրբեջանական կողմը ստանալով արժանի հակահարված հայկական զինված ուժերի ստորաբաժանումներից, որեւէ հիմնավորում չի գտնում իր ժողովրդի մոտ արդարանալու համար եւ կրած կորուստների մեջ մեղադրում է նաեւ աներեւույթ գործող ԱՍԱԼԱ-ին:

Համաշխարհային հանրությունը եւ մի շարք երկրներ ընդունելով Թուրքիա պետության կողմից հայերի նկատմամբ իրականացրած Ցեղասպանությունը, փաստում են, որ զոհերի թիվը անցնում է մեկ միլիոնի սահմանը, այնինչ Թուրքիան առ այսօր արձանագրում է, որ հայերի կողմից կրած կորուստները 600 հազար են:

 

Հաղորդագրության մեջ առկա յուրաքանչյուր միտք եւ փաստ աներկբա սուտ է:

Եվ ակնհայտ է այդ կեղծիքը հրապարակորեն տարածելու նպատակը:

Ադրբեջանի քաղաքական վերնախավը ի դեմս ալիեւյան կլանի պատրաստվում է այլ պետությունների տարածքում ֆիզիկական հաշվեհարդար տեսնել իր բոլոր քաղաքական հակառակորդների, տնտեսական մրցակիցների, այլախոհների եւ ազատամիտ մարդկանց, Ադրբեջանի բնիկ ժողովուրդների իրավունքների համար պայքարողների եւ նրանց աջակցողների նկատմամբ, մեղադրելով այդ հանցանքների մեջ Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակ կազմակերպությանը:

 

Այդքանով Ադրբեջանը վերահաստատում է ահաբեկչական պետություն լինելու հանգամանքն ու հանձնառությունը:

Միաժամանակ տարածելով այդ հաղորդագությունը Ադրբեջանի իշխող ռեժիմը նպատակ է հետապնդում իր տարածքում, ինչպես նաեւ միջազգային ասպարեզում բորբոքելու հակահայ տրամադրություններ, այլատյացության ու ռասիզմի նորանոր ալիքներ, քանզի նրա միակ քաղաքական դոկտրինը հայատյացությունն է, ինչի հաշվին նա փորձում է կայանալ եւ գոյատեւել: Ինչպես նաեւ հայատյացության ռասիստական դոկտրինի շրջանակներում` նախօրոք ձեռք բերված պայմանավորվածությունների միջոցով ապահովել միջազգային համարժեք արձագանք, որպեսզի դրա միջոցով ու քողածածկույթի ներքո հայկական գաղութներ ունեցող պետություններում բռնություններ սադրի հայության նկատմամբ:

 

Ալիեւյան կլանի քաղաքական ընդդիմադիրների, մրցակիցների, այլախոհների, ինչպես նաեւ Ադրբեջանի բնիկ ժողովուրդների ներկայացուցիչների նկատմամբ հաշվեհարդարի այս հրեշավոր ծրագիրը կանխելու եւ պետական ահաբեկչության մակարդակով իրականացվող հայատյաց ռասիզմը չեզոքացնելու միջոցներից մեկը կարող է լինել դրանց դրսեւորումների բոլոր գործողությունները, ազգամիջյան ու միջկրոնական ատելություն սերմանելու անվերջանալի կոչերն ու ելույթները ժողոված փաթեթով տրամադրել համապատասխան միջազգային ատյան՝ ահաբեկիչ Ադրբեջան պետությանը, դրա նախագահին ու նրա գլխավորած քաղաքական ղեկավարությանը տարիներ ի վեր ցեղասպանության ու պատերազմի հրահրման ակնհայտ քարոզչություն իրականացնելու մեղադրանքով պատասխանատվության կանչելու նպատակով:

 

Նշված եւ նմանաբնույթ համարժեք քայլերը պետք է ձեռնարկել անհապաղ, քանի որ հեռու չէ այն օրը, երբ Ադրբեջան պետության հրահանգով եւ օժանդակությամբ՝ ադրբեջանցի կամ վարձկան ահաբեկչական խմբավորումները կամ առանձին ահաբեկիչները Ադրբեջանի տարածքում եւ նրանից դուրս ալիեւյան կլանին անհաճո ադրբեջանական դիվանագետների, ֆինանսական, տնտեսական, քաղաքական եւ գաղափարական հակառակորդների, ինչպես նաեւ Ադրբեջանի բնիկ ժողովուրդների ներկայացուցիչների նկատմամբ կիրականացնեն ահաբեկչական գործողություններ:

 

“Ուխտ Արարատի”, Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի ազատամարտիկների եւ նախկին քաղբանտարկյալների հասարակական նախաձեռնություն

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ