23 Մայիսի, Հինգշաբթի, 2019

Պարզաբանում ՀՀ դատախազության տարածած հաղորդագրության վերաբերյալ

Без названия

ՀՀ դատախազության կողմից հրապարակված՝ «Ապօրինի ծառահատումների և դրանց հետ զուգորդված պաշտոնեական հանցագործությունների արդյունքում պատճառվել է շուրջ 1.5 միլիարդ ՀՀ դրամի վնաս» վերտառությամբ հաղորդագրության մեջ ներկայացված փաստական տվյալների հետ կապված՝ ընթերցողների մոտ հնարավոր թյուրընկալումներից զերծ մնալու համար պարզաբանում ենք, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարբեր մասնաճյուղերում տևական ժամանակ մեծ ծավալների ծառերի ապօրինի հատումների, ոլորտի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից այդ հանցագործությունների թողտվության, հովանավորչության, սիստեմատիկ կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառք ստանալու օժանդակության դեպքերի կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի, 308-րդ հոդվածի 2-րդ մասի, 311-րդ հոդվածի 2-րդ մասի և 312-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական 4 գործերը հարուցվել են դեռևս 2017թ. հուլիսի 28-ին:
Իրենց մեղսագրված արարքներն այդ քրեական գործերով որպես մեղադրյալներ անցնող պաշտոնատար անձինք առերևույթ կատարել են իրենց նախկին պաշտոնավարման ընթացքում:
ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչությունը լուծարվել է ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 27–ի N 445-Ն որոշմամբ: Հետևաբար, նորաստեղծ ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայիս աշխատակիցները առնչություն չունեն նշված քրեական գործերի և հանցագործությունների հետ:

Արխիվ

Մայիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ