09 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Առողջապահության նախարարը մեռնելը 30-40 տարով հետաձգել է. Հայկական Ժամանակ

Առողջապահության նախարար Լեւոն Այթունյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ան­կեղծացավ, որ բավականին երկար ժամանակ ծխել է, եւ մի օր ուղղակի առավոտվանից դադարել է ծխել: Անդրադառնալով Սեյրան Սարոյանի այն հայտարարությանը, թե «Առողջապահության նախարարը չի ծխում, դրա համար էլ հաջողության մեջ մեռնում ա», Ալթունյանը կատակեց, որ  մեռնելը մի 30-40 տարով հետաձգել է: Հարցին՝ պետբյուջե լցնելու միջոց չէ հասարակական վայրերում ծխելու համար սահմանված նման բարձր տուգանքները, նա պատասխանեց.

 

«Դուք գիտեք, եթե մենք էժանաց­նենք տուգանքները, դա պետբյուջե լցնելու միջոց կլինի, որովհետեւ եթե տուգանքը բարձր է՝ դա արգե­լելու միջոց է, եթե ցածր է՝ դա ինչ-որ սւռեւտրի առիթ է. մի քիչ փող տանք, որ  կարողանանք ծխել: Մենք փորձել ենք գնալ ծխելը վերացնելու ուղով»: Դիտարկմանը՝ պետք է հաշվի առնել ժողովրդի աշխա­տավարձի չափը նման ահռելի տուգանքներ դնելուց առաջ, նախարարը նշեց.

 

«Խորհրդարանն այդ ամեն ինչը հաշվի է առնում, մենք ընդամենն ամենակարճ եւ արդյունավետ ճանապարհն ենք ցույց տալիս»: Տուգանքների այդ չափից հետ կանգնելու համար էլ, նախարարն ասաց, որ նախարարությա­նը չի հակադրվում հանրությանը: «Մենք առաջարկում ենք հանրությանը մի ճանապարհ եւ էն ճանապարհը, որը խորհրդարանը կընդունի, կլինի այն ուղեցույցը, որով կշարժվի նախաոսրությանը»,- ասաց նա: Դիտարկմանը՝ պատգամավորների մեծ մասը ծխող է եւ դժգոհում է տուգանքի չափերից ասաց. «Իհարկե, ծխողները պետք է դժգոհեն, չծխողները պետք է ուրախանան»: Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունը հասարակական վայրերում ծխելու համար տուգանքներ է սահմա­նել, որի չափերը տատանվում են 50-700 հազար դրամի սահմաններում:

 

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ