26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՍԱՊԾ-ն կանդրադառնա թթվասերի շուկայում բացահայտումներին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ նախորդ շաբաթ «Հետք»-ի կողմից ներկայացված 10 արտադրության թթվասերի փորձաքննությանը: «Թթվասերի հետ կապված՝ հիմա դիտարկում է արվում ՍԱՊԾ-ի հետ, և մինչև շաբաթվա վերջ կլինի հայտարարություն», – նշեց նախարարը: Վերջինս նշեց, որ ՍԱՊԾ-ն միայնակ չի կարող ամեն օր վերահսկել խանութում վաճառվող սննդի որակը, մինչդեռ ակտիվորեն համագործակցում է լրատվամիջոցների կամ ցանկացած անձի հետ, ով խախտում կհայտնաբերի:

«Կան խնդիրներ, կա պլանավորված աշխատանք, ֆիզիկապես անհնար է ամբողջ շուկայում հարյուր տոկոսով ամենօրյա հսկողություն իրականացնել, բայց յուրաքանչյուրի կողմից գտնված ցանկացած թերություն սննդի մեջ մեծ աջակցություն է ՍԱՊԾ-ին, որպեսզի վերջիններս արձագանքեն», – հավելեց նախարարը: Նշենք, որ փորձաքննության ընթացքում 10 թվվասերից միայն 3 են համապատասխանել սահմանված նորմերին, մնացած 7-ի մեջ հայտնաբերվել են աղիքային ցուպիկ, հակաբիոտիկ, բուսական յուղ և խմորասնկերի բարձր քանակ։

Պատգամավոր Շաքե Իսայանն էր հարցը բարձրացրել, ով նկատեց, թե ՍԱՊԾ-ն իր տեղում չէ, իսկ նախարար էլ նկատեց՝ ամեն մեկն էլ իր տեղում է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ