26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սրա վերջը լավ չի լինելու. Փաստաբանների պալատում լարված իրավիճակ է

«Սա ըստ էության ընդվզում է և հարկավոր է պայքարը մինչև վերջ շարունակել: Ես կարծում եմ, որ գործադուլը մեկօրյա չպետք է լինի: Կան առաջարկներ, որ գործադուլը դառնա անժամկետ»,-այսօր Փաստաբանների պալատում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՓՊ խորհրդի անդամ Մելանյա  Առուստամյանը:

Առուստամյանը նշեց, որ փաստաբանները պետք է մոռանան իրենց մեջ եղած անհաշտությունների մասին և միասնական լինեն:

«Երբ միասնական ենք լինում անպայման հաղթում ենք և պետք է հետևենք մեր պալատի նախագահի հորդորներին»,-նշեց Մելանյա Առուստամյանը:

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նշեց, որ դատավորները այս նախաձեռնության հետ կապ չունեն: Անդրադառնալով հարցին, թե ո՞րն է օրենքի մոտիվացիան Զոհրաբյանը նշեց, որ արդարադատության շահերին չի համկընկնում սա:

«Մտածում ենք, որ կառավարությունը սա սկզբունքի հարց է դարձրել և ճնշում է փաստաբանական համայնքին: Ամեն դեպքում սա լավ բանի չի բերելու»,-նշեց ՓՊ նախագահը:

Նշենք, որ փաստաբանները մեկ օրյա գործադուլ են հայտարարել և այն կարող է շարունակական լինել:

Նշենք, որ Փաստաբանները բողոքում են ՀՀ դատական օրենսգրքի նախագծով դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ տուգանքի իրավակարգավորմանը: Օրենքի այս նախագիծը առաջին  ընթերցմամբ  անցել է  Աժ-ում, ու մտավախությունը կա, որ բոլոր ընթերցումները կանցնի ու կդառնա կիրառվող օրենք:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ