26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Աստված նրանց արածների փոխարենը պիտի բերի իրենց գլխին

Տերը մարդուն ստեղծեց հողից եւ դարձյալ նրան վերադարձրեց հողին։ Նա մարդկանց տվեց հաշված օրեր ու ժամանակներ եւ նրանց իշխանություն տվեց այն ամենի վրա, ինչ կա երկրում։ Ըստ իրենց բնույթի, զորությամբ զգեստավորեց նրանց եւ ըստ իր պատկերի, արարեց նրանց։ Մարդու ահը դրեց ամեն կենդանի էակի վրա՝ տիրելու համար գազաններին եւ թռչուններին։

Մարդկանց միտք, լեզու, աչք, ականջ եւ սիրտ տվեց՝ դրանցով իմացություն ստանալու համար։ Նրանց լցրեց գիտության հանճարով եւ նրանց ցույց տվեց չարն ու բարին։ Իր աչքը դրեց նրանց սրտի մեջ՝ ցույց տալու համար նրանց իր գործերի մեծությունը, որպեսզի օրհնեն իր սուրբ անունը. նաեւ, որպեսզի պատմեն իր գործերի մեծությունը։ Ավելացրեց նրանց գիտությունը եւ նրանց ժառանգություն տվեց կյանքի օրենքը։ Հավիտենական ուխտ հաստատեց նրանց հետ եւ իր դատաստանները ցույց տվեց նրանց։ Նրանց աչքը տեսավ նրա փառքի մեծությունը, եւ նրանց ականջը լսեց նրա ձայնի փառքը։ շ

Տերը նրանց ասաց. «Զգույշ եղեք ամեն մի անիրավությունից»։ Նա նրանցից յուրաքանչյուրին պատվիրեց հոգ տանել մերձավորին։ Նրանց ճանապարհները միշտ նրա առջեւ են եւ չեն վրիպում նրա հայացքից։ Յրաքանչյուր ազգի համար առաջնորդ կարգեց, բայց Տիրոջ բաժինը Իսրայէլն է։ Նրանց բոլոր գործերը արեգակի նման նրա առջեւ են, եւ նրա աչքը միշտ նրանց ճանապարհի վրա է։ Նրանց անիրավությունները չծածկվեցին նրանից, նրանց բոլոր մեղքերը Տիրոջ առջեւ են։

Մարդու ողորմածությունը կնիք է նրա համար, եւ մարդու շնորհները նա պահպանելու է բիբի նման։ Սրանից հետո Տերը պիտի ելնի ու հատուցի նրանց եւ նրանց արածների փոխարենը պիտի բերի իրենց գլխին։ Սակայն ապաշխարողներին նա վերստին դարձի է բերում եւ մխիթարում նրանց, որոնց համբերությունը նվազել էր։ Դարձիր դեպի Տերը եւ թող մեղքերդ։ Աղերսի՛ր նրա առջեւ, եւ նա կնվազեցնի հանցանքներդ։

Սիրաք 17:1-22

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ