26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչները հրավիրվել են Ստամբուլի նահանգապետարան

Թուրքիայի հայ համայնքի հիմնադրամների ղեկավարները հրավիրվել են Ստամբուլի նահանգապետարան խորհրդակցական ժողովի: Ժողովը տեղի է ունենալու փետրվարի 7-ին: Ներկա է լինելու Թուրքիայի ներքին գործերի նախարար Սյուլեյման Սոյլուն:

Հրավիրվածների թվում է նաև Պոլսի հայոց պատրիարքի ընտրությունները համակարգող Ներկայացուցչական մարմնի ատենապետ, փաստաբան Սեբուհ Ասլանգիլը:

Այս մասին հայտնում է «Ակօս» շաբաթաթերթը՝ նշելով, որ ժողովի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվել: Ենթադրվում է, որ ժողովի ժամանակ քննարկվելու է հայոց պատրիարքի ընտրության գործընթացի ներկա փուլը:

Հիշեցնենք, որ Ներկայացուցչական մարմինը 2017թ օգոստոսին պատրիարքական ընտրությունների անցակցման համար դիմում էր ներկայացել Ներքին գործերի նախարարություն: Օրենքով սահմանված 120-օրյա ժամկետում պատկան մարմիններից որևէ պատասխան չստանալով՝ Ներկայացուցչական մարմինն իրավունքները վերականգնելու նպատակով անցած շաբաթ նախարարության դեմ դատական հայց էր ներկայացրել:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ