26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Սասնա ծռեր»-ի անդամի վիճակը ծանր է. հրատապ օգնություն է պետք

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատաքննությունը:

Դատարանը գտնվում է գրավոր ապացույցների ուսումնասիրման փուլում:

Արդեն հայտնել ենք, որ «Սասնա ծռեր»-ի 3 անդամների համար այսօր «Շտապ օգնության» բրիգադ հրավիրվեց:

Ընդմիջումից հետո դատավոր Արթուր Օհանյանը հայտնեց , որ բժիշկները մի շարք խնդիրներ են արձանագրել նրանց մոտ, իսկ Արամ Հակոբյանի վիճակն այնքան վատ է, որ ուղեկցող ոստիկանները նրան նիստերի դահլիճ չեն բերել:

Արամ Հակոբյանի շահերի պաշտպան  Դավիթ Գյուրջյանը դիմելով դատավորին նշեց, որ  բժիշկները հայտնել են` Արամ  Հակոբյանը սրտի անոթների ստենտավորման կարիք ունի, եւ խնդիրը շտապ է:

«Դատարանին միջնորդում եմ դիմել քրեակատարողական հիմնարկին, որպեսզի Հակոբյանն այնտեղից տեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց, պատշաճ զննություն անցնի եւ համապատասխան բժշկական միջամտությունների ենթարկվի»,-ընդգծեց պաշտպանը:

 Դատավոր Արթուր Օհանյանը որոշեց նիստը հետաձգել : Նա կողմերին տեղեկացրեց, որ այս գործով նիստերն այսուհետ կկայանան Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ավան եւ Նոր Նորք համայնքների նստավայրում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ