26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ես այնտեղ խայտառակություն չեմ տեսել. Շարմազանովը՝ Մարուքյանին (տեսանյութ)

«Հանրապետական» կուսակցությունը չի քննարկել, թե արդյոք կներկայանա «Ելք»-ի նախաձեռնած արտահերթ նիստին՝ քվորում ապահովելու համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Նման ծրագիր չունենք, չենք էլ քննարկել»,- նշեց նա։

Վերջինս ընդգծեց, որ անկախ իր կողմ կամ դեմ լինելուց՝ ընդդիմադիր գործընկերներն ունեն արտահերթ նիստ գումարելու իրավունք, եթե հավաքեն անհրաժեշտ ստորագրությունների քանակը։ Հարցին, թե ինքն անձամբ պատրաստվում է մասնակցել նիստին, Շարմազանովը պատասխանեց. «Ես, որպես ԱԺ նախագահի տեղակալ, միշտ եմ մասնակցում նիստերին և պարտավոր եմ մասնակցել՝ անկախ նրանից՝ քաղաքական մեծամասնությունը կամ փոքրամասնությունը դրանք կբոյկոտեն, թե ոչ»։

Ինչ վերաբերում է Հարկային օրենսգրքում փոփոխություններ անելու առաջարկին,  ապա Շարմազանովը նշեց, որ ոչ մի օրենք դոգմատիկ չէ, մինչդեռ լսումները ցույց տվեցին, որ  իշխանությունները հնարավորություն ունեն շատ քայլեր անել, որոնք կհանգեցնեն տնտեսական աճին։ «Մեր խնդիրը պետք է լինի ոչ թե արհեստական գնանկումը, այլ գնաճից ավելի մեծ տնտեսական աճ ապահովել», – նշեց նա։ 

Անդրադառնալով «Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, որ իշխող մեծամասնությունն իր կազմակերպած խորհրդարանական լսումների ժամանակ խայտառակվեց՝ ԱԺ փոխնախագահը շեշտեց. «Էդմոն Մարուքյանն անգամ ներկա չի եղել լսումներին։ Նույնիսկ իր ֆրակցիան թողեց, գնաց։ Ես այնտեղ խայտառակություն չեմ տեսել, որովհետև լսումների նպատակը շոուն չի եղել, այլ եղել է հավաքել տնտեսագիտական մտքի բոլոր առողջ առաջարկները»։ Շարմազանովը նկատեց նաև, որ լսումներից արդեն իսկ երկու դրական առաջարկ է արվել՝ գյուղական տնտեսությունների սուբսիդավորում և տրանսպորտային դրույքաչափերի նվազումը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ