02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

«Մեր երկրում կա երկու առաջնագիծ. առաջինը մեր հայրենիքի սահմաններն են, երկրորդը՝ մեր ճանապարհները»

«Մեր երկրում կա   երկու  առաջնագիծ. առաջինը մեր հայրենիքի սահմաններն են, երկրորդը՝ մեր ճանապարհները: Ճանապարհներին ավելի շատ զոհեր ենք ունենում», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց  «Ավտովարորդների պաշտպանության լիգա» իրավաբանական անձանց միության գլխավոր իրավաբան Մհեր Շահնազարյանը:

Բանախոսը վստահ է ՝ ճանապարհատրանսպորտային պատահարների հիմնական մասը առաջանում է կամ ալկոհոլի չարաշահման կամ էլ   անփորձությունից հետևանքով: Բնականաբար, ճանապարհների    անբարեկարգ լինելը ևս իր ազդեցությունն է թողնում:

 Մհեր Շահնազարյանը   նշեց՝   վարորդ դառնալու համար պետք է հաղթահարել որոշակի փորձություններ և վարորդական իրավունք ստանալիս այն պիտի ստանա բարեխղճորեն, քննություն հանձնելուց հետո:

«Ավտովարորդների պաշտպանության լիգա» -ի  նախագահ Տիգրան Հովհաննսիյանն էլ նշեց՝ հարկավոր է  վարորդական իրավունք շնորհելու հարցի  նկատմամբ շատ ուշադիր լինել:

«Մեզ մոտ ավտոդպրոցներն իսպառ վերացվել են: Չկա մի տեղ, որտեղ վարորդը կարող է վերապատրաստում անցնել», – եզրափակեց բանախոսը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ