26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ապարանցին որոշել է ընկերոջը կանեփ հյուրասիրել

Սեպտեմբերի 14-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող գազալցակայանի տարածքից բերման են ենթարկել 1973 թ. ծնված Վահրամ Ա.-ին, որի բաճկոնի և տաբատի գրպաններից հայտնաբերվել է 53,9 գ կանեփանման զանգված:
Վահրամ Ա.-ն հայտնել է, որ կանեփանման զանգվածը ձեռք է բերել Վարդենիս գյուղի սկզբնամասում գտնվող ճանապարհի եզրին աճած կանեփի թփերից՝ իր ընկեր Սուրենին հյուրասիրելու նպատակով:
Ձեռնարկվում են միջոցառումներ Սուրենի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: Նշանակվել է տոքսիկոքիմիական և դատաքիմիական փորձաքննություն:
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ