25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչու՞ են «օրենքով գողերի» զգալի մեծամասնությունը վրացիներ

Ոչ ֆորմալ «օրենքով գողերի» ինստիտուտի ծագումը 1930-ականների սկզբներին էր, Խորհրդային միությունում: Այս «աշխարհայացքը» ձևավորվել է ԽՍՀՄ կալանավայրերում: Սկզբում գողերի շրջանում ռուսները մեծամասնություն էին կազմում:
ԽՍՀՄ մյուս հանրապետությունների համեմատ Վրաստանը՝ որպես «ժողովուրդների առաջնորդի» (Իոսիֆ Ստալինի) հայրենիք, հաճախ արտոնյալ կարգավիճակում էր հայտվում: Մինչ ամբողջ Խորհրդային միությունում գողերի գոյության մասին քչերը գիտեին, Վրաստանում այն արդեն մտել էր հասարակության բոլոր շերտերը, ուստի վրաց հասարակության մեջ գողական սերմերն արդեն աճում էին, նոր օրենքով գողեր էին ի հայտ գալիս:
Մյուս կարևոր ազդակն արդեն կապված էր կոմունիստական տնտեսվարման համակարգում ստվերային տարրի առաջացման հետ: Եթե Ռուսաստանում գողը կարող էր «հաշիվ մաքրել» առանց սեփական շահ հետապնդելու, ապա Վրաստանում եկամուտ էին ստանում ստվերային շուկայից: Արդյունքում վրացի օրենքով գողերը հարստացան և այլևս չէին ցանկանում աղքատ մնալ, իսկ գողերի դասական օրենքներին դարձան իսկական բեռ: Այն ամենը, ինչ Ռուսաստանում գողերի մոտ համարվում էր անընդունելի, Վրաստանում դառնում էր նորմա: Շուտով նույնիսկ «գողական թագը», որը երաշխավորում էր նյութական բարեկեցություն, դարձավ ժառանգական՝ հորից որդուն․ դրանով է պայմանավորված, որ ներկայումս էլ «օրենքով գողերի շարքում» վրացիները մեծամասնություն են կազմում:

Սանասար Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ