02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Բունդեսթագը դատապարտում է Թուրքիայի գործողությունները Սիրիայում

Գերմանիայի խորհրդարանի (Բունթեսթագ) հերթական նիստերից մեկում քննարկվել է Թուրքիայի կողմից Սիրիայում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը:

Թուրքական «Ensonhaber» լրատվամիջոցի համաձայն՝ Գերմանիայի «Քրիստոնյա-դեմոկրատական միություն» և «Ձախերի» կուսակցությունները համակարծիք են եղել, որ Թուրքիայի կողմից նախաձեռնած գործողությունը «միջազգային օրենքների խախտում է»:

Մասնավորապես «Քրիստոնյա-դեմոկրատական միություն» կուսակցության անդամ Ռոդրիկ Կիսեվետերն ասել է, որ Գերմանիայի կողմից Թուրքիային մատակարարվող գերմանական տանկերի վաճառքի կասեցումը ճիշտ որոշում է եղել:

Նրա խոսքերով՝ Սիրիայում Թուրքիայի այս գործողությունները նախօրոք ծրագրված է եղել:

Իսկ Գերմանիայի «Ձախերի»  կուսակցության համանախագահը քննադատել է Գերմանիայի կառավարությանը, որ անհրաժեշտ ճնշում չի գործադրում Թուրքիայի իշխանության վրա:

«Թուրքիայի բանակն Աֆրինում սպանում է խաղաղ բնակչությանը, սակայն կանցլեր Անգելա Մերկելը լռում է: Ձեր լռությունը նշանակում է ծնկի գալ Էրդողանի առջև: Վերջ տվեք այս լռությանը  և վերջ դրեք Թուրքիայի հետ ծրագրված  բոլոր տեսակի ռազմական համագործակցություններին»,-ասել է Կիպպինգը:

Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ