25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ասես ԽՍՀՄ կոնսլագերում ենք. Լևոն Բարսեղյան

շԻնչպես հայտնի է, վերջին շրջանում սոցիալական ցանցերում ու ԶԼՄ-ներում քննադատության թիրախ դարձավ բանաստեղծ Հուսիկ Արա: Պատճառը  Հայաստանի մասին գրված իր բանաստեղծություններն էին, որտեղ  բանաստեղծը  խոսում էր Հայաստանի խնդիրների մասին:

 Հուսիկ Արայի բանաստեղծությունը հազարավոր մարդկանց դուր է եկել, հազարավորներին՝ ոչ, բայց երբ առերես վիրավորում ենք մարդուն, դա ամենևին ընդունելի չէ. այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասց  «Ազատ արտահայտվելու իրավունք. որո՞նք են սահմանները» թեմայով քննարկմանն ասաց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:

«Ազատ արտահայտման խնդիրը անհամեմատ կարևորվում է, որովհետև մեր հիմնարար իրավունքների ճնշող մեծամասնության իրացման համար մենք կարիք ունենք, նախ և առաջ, ազատ արտահայտման»,- նշեց Լևոն Բարսեղյանը:

Վերջինս հիշեցրեց՝ սոցիալական ցանցերում քննադատություններ և մեղադրանքներ հնչեցին նաև Իջևանից երիտասարդ լրագրող Նարինե Չուխուրյանի հասցեին` Իջևանի մասին ակնարկ գրելու պատճառով:

«Ասես  ԽՍՀՄ կոնսլագերում ենք. զոնի, ճամբարային, շարք կանգնելու մտածողությունը դեռ, դժբախտաբար, պահպանվում է: Ավելին, դա փոխանցվում է նոր սերունդներին:  Երբ   ինչ-որ տեղ հարաբերական ճահճային անդորրը ինչ-որ մեկը ցանկանում է ակամա կամ նպատակային կերպով խաթարել, մեկ էլ խառնվում են իրար: Իջևան քաղաքում ջարդած արձաններ, աղբի կուտակման մասին գրելուց հետո, մարդը մի քանի օր շարունակ հալածանքի է ենթարկվել»,-  ասաց բանախոսը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ