26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ավտովթար Աշտարակում․ կան վիրավորներ

Փետրվարի 1-ին, ժամը 21:58-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Տ.Մեծի փողոցում՝ շուկայի հարևանությամբ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes e-190» մակնիշի 35 DV 859 (վարորդ Ա. Մ.) և «Nissan X-trayl» մակնիշի 35 GQ 510 (վարորդ Ա. Մ.) պետհամարանիշերի ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes e-190» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 1997 թ. ծնված  Տ. Կ.-ը և 1982 թ. ծնված Ա. Մ.-ը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել են գազի բալոնների փականները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ