26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Օրենքների նախագծեր են մշակել

Մարդու իրավունքների պաշտպանի և Սահմանադրական դատարանի աշխատակազմերն իրականացրել են ՀՀ սահմանադրական դատարանի 2015-2016 թվականների որոշումների կատարման վիճակի համատեղ ուսումնասիրություն: Այդ ուսումնասիրությունն իրականացվել է՝ նաև հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը նպաստելու Մարդու իրավունքների պաշտպանի սահամանադրական նոր գործառույթը և օրենսդրական փոփոխությունների առաջարկներ ներկայացնելու օրենքով նախատեսված հնարավորությունը: Ուսումնասիրության արդյունքում վեր են հանվել Սահմանադրական դատարանի որոշումներ, որոնցում ներկայացված են մարդու իրավունքների ոլորտում օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության վերաբերյալ իրավական պահանջներ, սակայն դրանք մինչ օրս կատարված չեն։

Ըստ այդմ, Մարդու իրավունքների պաշտպանի և Սահմանադրական դատարանի աշխատակազմերը համատեղ մշակել են մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ առաջարկող նախագծեր:

Ակնկալվում է, որ նախագծերի ընդունմամբ՝

  • կընդլայնվի «նոր երևան եկած» հանգամանքների հիմքով վարչական դատարանի ուժի մեջ մտած ակտը վիճարկելու հնարավորությունը.
  • հնարավոր կլինի բողոքարկել գործի վարույթը կարճելու մասին վարչական դատարանի որոշումը.
  • նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված բողոքները կքննվեն վերաքննիչ դատարանի կողմից.
  • կհստակեցվի վճռաբեկ բողոքի էլեկտրոնային տարբերակը ներկայացնելու ձևը.
  • կվերացվի վճռաբեկ բողոքին Վճռաբեկ դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտերը կցելու պահանջը.
  • դատարանի որոշման բողոքարկման ժամկետի հաշվարկը կսկսվի դատական ակտը անձի համար հասանելի դարձնելու պահից, ինչը հնարավորություն կտա օգտվելու բողոքարկման համար օրենքով տրված ամբողջ ժամկետից.
  • անձի գործունակության հարցի դատական քննությունը կիրականացվի այդ անձի մասնակցությամբ.
  • անգործունակ ճանաչված անձինք հնարավորություն կունենան իրենց գործունակության վերականգնման հարցով անձամբ դիմել դատարան.
  • գրավի բռնագանձումն արտադատական կարգով կասեցնելու նպատակով գրավատուի կողմից ապահովում կտրամադրվի միայն գրավառուի հնարավոր վնասների չափով:

Սահմանադրական դատարանի որոշումները կարևորագույն նշանակություն ունեն երկրում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի և ընդհանրապես՝ ողջ իրավական համակարգի կատարելագործման հարցում: Այդ որոշումներում տեղ գտած դիրքորոշումների սպառիչ իրացումն իրավունքների ու ազատությունների գործուն պաշտպանության կաևոր երաշխիքներից է:

            Նախագծերըներկայացվելենպաշտոնականշրջանառությանինչպեսիրավասուպետականմարմիններին, այնպեսէլիրավապաշտպանհասարակականկազմակերպություններինևՀՀփաստաբաններիպալատ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ