27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Պիտի սա օրենքով ամրագրվի, այսինքն՝ բացառություններ չպիտի լինեն»

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն ասում է, որ եթե Կառավարույթյունում սիակպես ցանկանում են, որ Երևանում շենքերը, ճարտարապետական կառույցները միանման լինեն, ավելի ճիշտ՝ համահունչ միմյանց, այսօրվանից պետք է յուրաքանչյուր շենքում որևէ միջամտություն արվի: «Պիտի սա օրենքով ամրագրվի, այսինքն՝ բացառություններ չպիտի լինեն»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

 Ինչ վերաբերում է ներկայիս վիճակին, ճարտարապետն ընդգծեց. «Շատ հնարավոր է, որ հետո պարտադրեն դրանք բերել այնպիսի տեսքի, որը վայել կլինի մայրաքաղաքին, սակայն տեղեր կան, որ դրանք արդեն անուղղելի են»:

Նրա համոզմամբ՝ խոշորածավալ կայունացման աշխատանքները մեծ գումարների հետ են կապված: «Մեզ մոտ վտանգը մեծ է, քանի որ Երևան քաղաքի մոտավորապես 70-80 տոկոսը նման անկայուն վիճակում է: Նոր շենքերը սեյսմակայուն շենքեր են, հաշվարկներն են արված 9, 10 բալի համար, և նոր շինարարությունն այդ առումով ձեռքբերում ենք համարում»,-եզրափակեց Մ. Մինասյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ