17 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2019
KFC

Մի հատ նայեք, կարծում եմ՝ այնտեղ խնդիր ունենք. վարչապետ

4888196

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ Հանրապետական գործադիր մարմինների 2017 թվականի աշխատանքների հաշվետվությանն ու 2018 թվականի աշխատանքներին: «Հաշվի առնելով հանրության հետ հետադարձ կապի և հաշվետվողականության կարևորությունը՝ հանձնարարում եմ 20-օրյա ժամկետում հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին ու մարզպետներին, ըստ ոլորտների, հանրությանը ներկայացնել 2017 թվականին նախաձեռնած բարեփոխումների, ներդրումային ծրագրերի, միջոցառումների ու գերակա խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ »,-ասաց վարչապետը:

Կարեն Կարապետյանը հանձնարարեց նաև ներկայացնել 2018 թվականի համար նախատեսված միջոցառումների ծրագրերը, կատարման հստակ ժամկետները և ակնկալվող արդյունքները: «Կարծում եմ՝ պարզ ձևակերպված է , թվեր, մաքսիմալ թվեր, մաքսիմալ կոնկրետ հաշվետվողականություն »,-ասաց Կարեն Կարապետյանը: 

Մյուս հանձնարարականը վերաբերում էր արգելանքի հետևանքով մաքսազերծման խոչընդոտների վերացմանը: Նա նշեց, որ իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում վերհանվել են ապրանքների մաքսազերծման խափանման դեպքեր, որոնք պայմանավորված են եղել ֆիզիկական կամ իրավաբանական անձի գույքի վրա արգելանքի առկայությամբ: «Նշվածի արդյունքում սահմանափակվում է մաքսազերծման գործընթացը և անձանց ապրանքի օգտագործման կամ տնօրինման հնարավորոթյունը»,-ասաց նա:

Վարչապետը Արդարադատության նախարարությանը և Պետական եկամուտների կոմիտեի նախագահին  հանձնարարեց քսանօրյա ժամկետում համատեղ մշակել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել անձի գուքի կամ դրամական միջոցների արգելանքի առկայության դեպքում ապրանքների մաքսազերծման խոչընդոտների վերացմանն ուղղված առաջարկություններ: «Իրականում անհասկանալի է, եթե մարդը ապրանք է ներմուծում Հայայստան և ունի արգելանք իր հաշվի վրա, ինչո՞ւ ենք մենք իրեն այդ հարցում սահմանափակում, եթե դա է հնարավորությունը՝ նույն այդ պարտավորությունը կատարելու համար: Համենայնդեպս մի հատ նայեք, կարծում եմ՝ այնտեղ խնդիր ունենք»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ