28 Հունվարի, Երեքշաբթի, 2020
KFC

Փոփոխություն պետական նպաստների մասին օրենքում

Պետական-նպաստ-669x336

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տրվեց «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» կառավարության որոշման նախագիծը փոփոխելու հարցին:  Կստուգվեն նաև նպաստառուների վարկային պարտավորությունները: Սա արվում է նպաստների հասցեականության ապահովման նպատակով: 

Մասնավորապես առաջարկվում է «Տեղեկանք անասնաբույժից՝ ընտանիքի տնօրինած անասնատեսակի և դրա քանակի մասին» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն. «Տեղեկանք ԱՔՌԱ վարկային բյուրոյից՝ ընտանիքի չափահաս անդամների՝ տվյալ պահին առկա վարկային պարտավորությունների և ժամկետանց վարկերի մասին (տեղեկանքը ստանալիս պետք է առկա լինի բոլոր չափահաս անդամների տրված համաձայնությունը կամ նրանց կողմից տրված նոտարական կարգով հաստատված լիազորագիր` նպաստ ստանալու համար դիմող անձին` ԱՔՌԱ վարկային բյուրոյից հարցում կատարելու վերաբերյալ »:

Պահանջվելու է հայտարարություն՝ ընտանիքի չափահաս անդամների բանկային ավանդների և դրանցից ստացված եկամուտների մասին :

Նշվում է նաև, որ իրականում ընտանիքների մի մասի համար ամսական եկամուտի ձևավորման մեջ մեծ նշանակություն ունեն թե ոչ ֆորմալ աշխատավարձը, թե արտերկրից ստացված տրասֆերտները:

KFC

Արխիվ

Հունվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ