26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ադրբեջանը զինվում է՝ հարցը ռազմական ճանապարհով լուծելու համար. Իգիթյան (տեսանյութ)

Միջազգային փորձագետ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանի խոսքով՝ Ադրբեջանը Լեռնային ղարաբաղը տեսնում է մի կտոր հող, շարունակում է զինվել ռազմական դիրքորոշման ակտիվացման համար: «Ալիևն էլ ասաց, որ այն զենքը, որ ՌԴ-ից եկել էր, երբ ինքը Դավոսում էր, պետք է տեղափոխվի շփման գիծ: Դա նշանակում է, որ Ադրբեջանը զինվում է, զինվում է ղարաբաղյան հարցը ռազմական ճանապարհով լուծելու համար»,-այսօր ասուլիսին ասաց նա: 

Վերջինս ընդգծեց, որ այս իրավիճակում, երբ Ադրբեջանն անընդհատ կրակում է, հնարավոր չէ խոսել խաղաղ լուծման մասին: «Շատ կարևոր  է այս փուլում ունենալ Լեռնային Ղարաբաղի տեսակետը ներկայացնելը, որովհետև դա շատ կարևոր է, թե չէ Ադրբեջանի քաղաքականությունը, որ ներկայացնում է այդ հարցը՝ որպես երկու երկրների միջև ընկած պատերազմ մի կտոր հողի համար, չի կարելի թողնել, որ առաջ տանել»,-նկատեց նա:

Հովհաննես Իգիթյանն ընդգծեց, որ, ի վերջո, այն հարցը, որ գալիս է Հայաստանի դաշնակից համարվող ՌԴ-ից զենք է ուղարկվում Ադրբեջան, պետք է բարձրացվի Հայաստանի կողմից: 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ