26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կարգադրիչները «սրիկա» են անվանել քաղաքացուն. լարված իրավիճակ «Սասնա ծռերի» դատին/տեսանյութ/

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորքի նստավայրում շարունակվող «Սասնա ծռեր» 10 անդամի  գործով նիստը ընթանում է լարված մթնոլորտում:

«Սասնա ծռերի» աջակից  Ստելլա Աղաջանյանը շարունակ բարձրաձայն արտահայտություններ էր անում ու կարգադրիչներից մեկը նրան` «սրիկա» անվանեց, որից հետո Աղաջանյանը դուրս եկավ ափերից և սկսեց գոռգոռալ: Դատական կարգադրիչները նրան ստիպողաբար  հանեցին նիստերի դահլիճից:

Ստելա Աղաջանյանի վերարկուն ու պայուսակը մնաց դահլիճում: 
Կատարվածը բորբոքեց հարազատների զայրույթը:

Նշենք, որ այս նիստը ընթանում է դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ և գվարույթում ընդգրկված են` Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Արեգ Կյուրեղյանը, Սմբատ Բարսեղյանը, Սեդրակ Նազարյանը և  Էդվարդ Գրիգորյանի ը:որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը , իսկ անջատված մասերով երկու գործերը քննում են դատավորներ` Մեսրոպ Մակյանն ու Արթուր Օհանյանը:

Մանրամասները` տեսանյութում

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ