09 Հուլիսի, Հինգշաբթի, 2020
KFC

«Ի սկզբանե մեր բանակը կոդավորված է հաղթանակով»

791862

Արցախյան պատերազմի վետերան, «Ամարաս» հասարակական կազմակերպության ղեկավար Արթուր Ալեքսանյանը  վստահ է՝ հայկական կողմը հողեր չի հանձնի թշնամուն: Եթե անգամ նման խպոսակցություններ կան, ապա դրանք ուղղակի դիվանագիւտական խաղեր են: Այսօր այս մասին վերջիրնս նշեց լրչագրողների հետ հանդիպման ընթացքում: 

«Ես չեմ հավատում, որ մեկը կարող է հայտնվել, որ  դա  ստորագրի։ Բոլորը մեզանից ծնված են, չկա 
մեկը ով կստորագրի։ Մենք ազգովի վստահում ենք գլխավոր հրամանատարին։ Հողեր հանձնելու ասողների լեզուն պետք է կտրել»,- նշեց Արթուր Ալեքսանյանը։

Խոսելով մեր բանակի մարտունակության մասին՝ բանախոսն ասաց՝ ՀՀ ԶՈւ-ն ոչ միայն տարածաշրջանի, այլև աշխարհի մարտունակ բանակներից մեկն է։

«Ի սկզբանե մեր բանակը կոդավորված է հաղթանակով։ Դա եղել է 1988 թ-ին, և որը մինչև հիմա ոչ մեկը չի կարողանում դեկոդավորել։ Թուրքերը ինչ էլ սկսեն, չսկսեն, իրենք պատրաստ են, որ պետք է պարտվեն։ Մեր բանակը ոչ թե ստեղծել ենք, այլ ապրել է մեր ազգի երազների մեջ։ Այդ հազար տարի երազած բանակը չի կարող ոչ մի ձև պարտվել։ Ժամանակին հրացաններով հաղթել ենք, հիմա ընդհանրապես կասկած չկա, որ կհաղթենք»,- ընդգծեց նա։

KFC

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ