26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

68-ամյա կնոջ դաժան սպանության մանրամասները/տեսանյութ/

2008 թվականի հոկտեմբերի 4-ին Աշտարակի Գարեգին Նժդեհի 45 տանը հայտնաբերվել էր տանտիրուհու՝ 68-ամյա Լուսիկ Համբարձումյանի դին: մենակ ապրող կնոջը սպանել էին, մարմնի վրա հայտնաբերվել էին բռնության հետքեր՝ այրվածքներ, նաեւ սուր կտրող-ծակող առարկայով պատճառված վնասվածքներ: Ոտքերն ու ձեռքերն էլ կպչուն ժապավենով կապկպված էին: Լուսիկ Համբարձումյանին սպանել էին առանձնակի դաժանությամբ:

Տունը խառնշտված էր, որոշ իրեր՝ կոտրված, հափշտակված էին տանտիրուհու ոսկյա եւ արծաթյա երկու մատանիներն ու 40 հազար դրամ թոշակը:

Պարզվել է, որ գործել է 5-հոգանոց հանցավոր խումբ, որի անդամներից մեկը կին էր՝ Սոնյա Մ.-ն: Ազգությամբ ասորի Սոնյա Մ.-ն ճանաչում էր Լուսիկ Համբարձումյանին, շատերին էր փողով օգնում, իրեն էլ էր օգնել:

Հանցագործները կնոջից պահանջել էին փողի ու ոսկեղենի տեղն ասի: մերժում ստանալուց հետո միացրել էին արդուկն ու այրել կնոջ մարմնի տարբեր մասերը, նաեւ եռացրած ջուր էին լցրել վրան: Նրանք խոշտանգումը շարունակել էին դանակով եւ կոտրված աթոռի ոտքերով:

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Երեւանի բնակիչ 47-ամյա Արամ Մ.-ին դատապարտեց 8, Սոնյա Մ.-ին՝ 7,5 տարվա ազատազրկման՝ ավազակային հարձակմանն օժանդակելու մեղադրանքով: Գարիկ Դ.-ն դատապարտվել է 14 տարվա, իսկ նախկինում դատապարտված Գոռ Բ.-ն՝ ցմահ ազատազրկման:

Խմբի վերջին անդամին էլ՝ Արսեն Գ.-ին, հայտնաբերել են դեպքից գրեթե 10 տարի անց, այս տարվա հունվարի 23-ին: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ