16 Հուլիսի, Հինգշաբթի, 2020
KFC

Սուրբ Սարգիս եկեղեցում սուրբ պատարագին մասնակցել է նախագահը

21514_b

Սուրբ Սարգիս եկեղեցում այսօր` հունվարի 27-ին, տոնական պատարագ մատուցվեց` նվիրված Սուրբ Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու եւ 14 զինվորների հիշատակին: Պատարագին մասնակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Պատարագին մասնակցել են նաեւ զինվորականներ:

Պատարագը մատուցվել է Առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ:

Նշենք, որ տոնի առթիվ այսօր պատարագ է մատուցվելու նաեւ Սուրբ Սարգսի անունը կրող, Արարատյան հայրապետական թեմի 3 առաջնորդանիստ եկեղեցիներում:

Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրը հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա հավատացյալի երազանքը: Տոնի առթիվ սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում: Տոնի օրը Ս.Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, որից հետո կատարվում երիտասարդների օրհնության կարգ:

KFC

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ