09 Դեկտեմբերի, Saturday, 2023
KFC

Ի՞նչ պաշտոն կստանա Հրայր Թովմասյանը. Հրապարակ

21A76031-2498-48B5-A099-D2632259E78F_w1023_r1_s

«Հունվարի 25-ից ուժի մեջ է մտել դատական նոր օրենսգիրքը. մեկնարկել են Բարձրագույն դատական խորհրդի, Երեւանի ընդհանուր իրավասության միասնական դատարանի ձեւավորման աշխատանքները:

Հունվարի 30-ին վերջնականապես լրանում է ՍԴ անդամ Կիմ Բալայանի պաշտոնավարման ժամկետը. «Թովմասյան Հրայրը կգնա նախ որպես ՍԴ անդամ, ապա՝ մարտի 23-ին, երբ կլրանա Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը, կդառնա ՍԴ նախագահի թեկնածու, հետո` նախագահ»:

Գագիկ Հարությունյանը, հավանաբար, կնշանակվի ԲԴԽ-ի նախագահի պաշտոնում, չնայած մեր աղբյուրն ասաց․ «Քանի չենք թռել առուն, հոպ չասենք»։ Քննարկվում են այլ անուններ եւս` Դավիթ Հարությունյան, Գեւորգ Կոստանյան, նույնիսկ՝ Տիգրան Մուկուչյան:

Պակաս հետաքրքիր չէ նաեւ ԲԴԽ-ի անդամների թեկնածուների ցանկը: Ինչ վերաբերում է Երեւանի դատարանի ղեկավարին, ապա, ճիշտ է, Արման Մկրտումյանը ցանկանում է այդ աթոռին տեսնել իր հարեւան, սանիկ Ռուբեն Վարդազարյանին, սակայն մեր աղբյուրը դա վերջնական որոշված չի համարում․ «Մկրտումյանն ինքը դեռ պետք է մտածի իր աթոռը պահելու մասին»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ