26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սուրբ Սարգսի տոնն ունի նախաքրիստոնեական շերտեր․ ազգագրագետ

Սուրբ Սարգսի տոնն այս տարի նշվելու է հունվարի 27-ին։ Անդրադառնալով տոնին՝ այսօր  լրագրողների հետ հանդիպման ընթացքում ազգագրագետ Սվետլանա Պողոսյանն ասա այս տոնն  ունի նախաքրիստոնեական շերտեր:

«Ինչ վերաբերում է Սուրբ Սարգսի տոնի ժողովրդականությանն ու սիրված լինելուն,  ապա կարելի է ասել՝ այն ամենասիրված տոների շարքում էր և է։ եթե խորհրդային շրջանում հասկանալի պատճառներով դա չէր նշվում, ապա  այդ տոնն այսօր սիրված է և ընդունված», – ասաց ազգագրագետը։

Սվետլանա Պողոսյանն ընդգծեց՝ ցանկացած տոնից առաջ հարկավոր է նախապատրաստվել են թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես:

«Սուրբ Սարգսի տոնից օրից հինգ օր առաջ մարդիկ պաս են պահել։  Հատկապես երիտասարդները պահում էին պասի մի տեսակ՝ ծոմ, որը կարող էր լինել միաժամ, դա նշանակում էր, որ հինգ օրվա մեջ միայն մեկ անգամ պետք է հաց ուտեին՝ մայրամուտից հետո, և կար անցվաղ ծոմ, այսինքն՝ այդ հինգ օրերի ընթացքում իրենց մարմինը ենթարկում էին որոշակի փորձության և նաև մաքրման՝ միայն ջուր էին խմում», – ասաց ազգագրագետը։

Վերջինս հիշեցրեց՝  աղի բլիթի պատրաստումը տան մեծ կնոջ պարտականությունն էր։
«Երեկոյան մարիկները, տան տիրուհիները սկուտեղի մեջ շարմաղում էին փոխինձ, որը բոված և երկանքով աղացած ցորենն էր, ըստ որում դրա կիրառությունը սննդում նախորդ հինգ օրերին բացառվում էր, ուստի և այս տոնը կոչում էին նաև պասը ասում էին խաշիլի պաս: Այս պասը բացում էին, հենց ուրբաթ երեկոյան փոխինձ պատրաստելով և խաշիլ կերակրատեսակը եփելով: Ավանդապատումների համաձայն՝ եթե ոսկյա բաժակով է ընտրյալը ջուր տալիս, ուրեմն հարուստ է, եթե կավե կամ պղնձե գավաթով՝ սոցիալապես ավելի աղքատ խավի ներկայացուցիչ է լինելու», –   ասաց բանախոսը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ