26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Երևանում ՃՏՊ-ի հետևանքով հիվանդանոց տեղափոխված Քուվեյթում Հայաստանի դեսպան Մանվել Բադեյանը լուրջ վնասվածքներ չունի

Երեկ Երևանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել Քուվեյթում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Մանվել Բադեյանը։ 

ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հաստատեցին դեսպանի վթարի մասին լուրը: 

«Լուրջ վնասվածքներ չունի»,- հայտնեցին ԱԳՆ-ից։ 

Հիշեցնենք, որ shamshyan.com կայքը, որ երեկ՝ ժամը 15:50-ի սահմաններում Խանջյան փողոցի թունելում՝ Մանկավարժական համալսարանի դիմաց, Hyundai մակնիշի 35 NC 841 համարանիշի ավտոմեքենան դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Lexus մակնիշի 35 MZ 702 համարանիշի ավտոմեքենային: 

Lexus-ը վարել է Երևան քաղաքի բնակիչ, 23-ամյա Դավիթ Բադեյանը, իսկ Hyundai-ը վարել է Երևան քաղաքի բնակիչ, 27-ամյա Տիգրան Սելիմյանը։ Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել վարորդներից  Տ. Սելիմյանը և Lexus-ի ուղևոր, Երևան քաղաքի բնակիչ, 61-ամյա Մանվել Բադեյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ