19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Խեղաթյուրում եք փաստերը. դատավորը՝ փաստաբանին/տեսանյութ/

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է  «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով»  դատաքննությունը:

Գործով ամբաստանյալ Ներսես Պողոսյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը առարկեց դատավոր Տաթևիկ Գրիգորյանի գործողությունների դեմ:

Նշենք, որ այսօր հարցաքննության ենթարկվեց փորձագետ Ռուդիկ Պողոսյանը:

Արայիկ Պապիկյանը ընդգծեց, որ դատավորը փորձում է սահմանափակել պաշտպանների իրավունքը. «Օրինակ՝ տված հարցին արձագանքում եք, որ էական չէ, երբ փաստաբանի համար այդ հարցը  էական է: Հարգելի դատարանն է որոշում հանել հարցը, որը առնչվում է ապացույցներին: Դատարանը հայտնում է դիրքորոշում, թե իբր մենք մեղադրում ենք մեղադրող կողմին: Հարգելի դատարան մենք իրավունք ունենք ամբողջությամբ կասկածելու փորձագետի եզրակացությանը: Այս ամենը հիմք է տալիս մտածելու, որ Դուք այս դատավարության նկատմամբ ունեք կանխակալ վերաբերմունք»:

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը արձագանքեց, որ փաստաբան Արայիկ Պապիկյանը խեղաթյուրում է դատարանի որոշումը:

Նշենք, որ գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելու մեջ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ժիրայր Սեֆիլյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։ 

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ