26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Սասնա ծռեր»-ի երեք անդամի համար «Շտապ օգնության» բրիգադ է հրավիրվել/տեսանյութ/

Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռեր» 10 անդամի գործով դատական նիստը:
Արդեն հայտնել ենք, որ այսօրվա դատական նիստը ընդմիջվել էր Արայիկ Խանդոյանի առողջական վիճակի հետ կապված:

Ընդմիջումից հետո նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը հայտարարեց, որ ընդմիջումը երկար է տևել, քանի որ «Շտապ օգնության» բրիգադ էր հրավիրվել Սմբատ Բարսեղյանի խնդրանքով: Դատավորի փոխանցմամբ «Սասնա ծռեր»-ի երեք անդամները՝ Արմեն Բիլյանը, Սմբատ Բարսեղյանը և Արայիկ Խանդոյանը ենթարկվել են բուժզննման և նրանց բուժօգնություն է ցուցաբերվել:

«Հացադուլից հետո 24 ամյա Սմբատ Բարսեղյանի մոտ արձանագրվել է ցածր զարկերակային ճնշում:Արմեն Բիլյանի մոտ նույնպես ցածր ճնշում է: Արայաիկ Խանդոյանի մոտ երիկամային խնդիր է և նա ցավեր ունի: Կատարվել են ներարկումներ, հետևաբար դատը շարունակվում է»,-հայտնեց դատավորը:
Նշենք, որ դատավորը դահլիճ վերադարձրեց պաշտպաններ Արա Ղարագյոզյանին, Արայիկ Պապիկյանին և Դավիթ Գյուրջյանին, ովքեր կշարունակեն պաշտպանել իրենց պաշտպանյալների շահերը: Նշենք, որ նրանք կրկին ներգրավեցին դատաքննական պրոցեսի մեջ:

Մխիթար Ավետիսյանը կրկին հրաժարվեց պաշտպանից՝ հայտնելով, որ Արմեն Բիլյանին «Արմավիր» ՔԿՀ տեղափոխելու պահանջը չի կատարվել:

 Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով երկու գործերը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից գործուղված Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ