28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Հերմինե Նաղդալյանը վիրավորված չէ

^409223ECF7707CD57B19B53C4E3743343822FABDA1C14D9C2B^pimgpsh_fullsize_distr

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը վիրավորված չէ խորհրդարանի ղեկավարությունից և ՀՀ նախագահի ԵԽԽՎ կազմում այլևս չլինելու համար: «Այս խորհրդարանի ստարտի ժամանակ մեր պայմանավորվածությունը խորհրդարանի ղեկավարության և ՀՀ նախագահի հետ եղել է այսպես՝ քանի որ նոր պատվիրակություն է ձևավորվել, ու դրանում կան նոր մարդիկ, անհրաժեշտ է, որ փորձառուները մի փոքր ավելի երկար աշխատեն: Սա նախատեսված է նաև ԵԽԽՎ կանոնակարգով: Յուրաքանչյուր երկիր, որտեղ նոր խորհրդարան է ձևավորվում, հին պատվիրակությունը կամ դրա որոշ անդամներ 6 ամսով հնարավորություն և իրավունք ունեն շարունակել իրենց աշխատանքը», -Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Նաղդալյանը:

Նա հավելեց, որ իսկզբանե տեղյակ է եղել, որ ԵԽԽՎ կազմում ժամանակավոր է գտնվում և դրան զուգահեռ նշանակվել է ԵԱՀԿ հայկական պատվիրակության ղեկավար:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ