08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սա միջամտություն է անձնական կյանքի հարգանքի իրավունքին. Զեյնալյանը՝ ոստիկաններից

«Ոստիկանության մասին» օրենքի նախագծի քննարկմանը, որն առաջարկում է ոստիկաններին թույլատրել տեսաձայնագրել կամ լուսանկարահանել «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանից հետաքրքրվեց, թե դրանով արդյոք չեն միջամտում անձնական կյանքի հարգանքի իրավունքին: «Սա միջամտություն է անձնական կյանքի հարգանքի իրավունքին: Կարո՞ղ ենք ասել, որ մինչև այս տեղի ունեցած տեսանկարահանումները օրենքով չեն եղել»,-հացրեց նա:

Վարդան Եղիազարյանը պատասխանեց, թե տեսախցիկները մինչև հիմա էլ օգտագործվում են ըստ սահմանված կարգի, ապա շեշտեց, որ խոսքը «ստացիոնարի մասին է» և սահմանված են Ճանապարահային երթեկության անվտանգության ապահովման մասին օրենքով: Ինչ վերաբերում է անհատական տվյալներին, ապա ըստ նրա Անահատական տվյալների մասին գործող օրենքով նախատեսվում էր ավելի թույլ երաշխիքներ, քան առաջարկվող օրենքով է: «Ուստի տեսանկարահանման կարգի հետ կապված հարաբերությունները օրենքով սահմանված չեն եղել և բերում ենք օրենքի դաշտ»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ