29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Տնտեսական պատասխանատուն` համայնքի տնտեսական ծրագրերի ինֆորմացիայի առաջնային օղակ. Դավիթ Լոքյան

VHM_4477

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր հանդիպել  է  ՀՀ մարզերի  խոշորացված ու խոշոր համայնքների տնտեսական զարգացման հարցերով  պատասխանատուների հետ:  Աշխատանքային հանդիպմանը մասնակցել են նաև  Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը, նախարարության հետ համագործակցող միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ մարզպետարանների ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետեր, զարգացման ծրագրերի  ստորաբաժանման ղեկավարներ  և համապատասխան պատասխանատու աշխատակիցներ:

 

Ողջունելով ներկաներին, նախարար Դավիթ  Լոքյանն   առաջնային է  համարել համայնքներում առաջին փոքր տնտեսական հիմքերը դնելու հարցը, որպեսզի  2018 թվականի ավարտին  ակնկալենք  տնտեսական արդյունքներ: Նախարարը տեղեկացրել է, որ 2017 թվականի կեսերին փոխնախարար Վարազդատ Կարապետյանը իր թիմով աշխատել է մարզերում և նախարարություն ներկայացրել համայնքների տնտեսական զարգացման մեթոդական ուղեցույցը, որից հետո  որոշում է կայացվել  2018-ի սկզբից բոլոր համայնքներում ունենալ տնտեսական պատասխանատուներ:  

<<Տնտեսական պատասխանատուն դառնալու է   տվյալ համայնքի տնտեսական ծրագրերի ինֆորմացիան բոլոր կառույցներին փոխանցող առաջնային օղակը` մարզպետարաններին, Կառավարությանը, միջազգային կազմակերպություններին, բանկային համակարգին, վարկային կազմակերպություններին  և այլ  ֆինանսատնտեսական կառույցներին: Դրա համար մենք չզլացանք փնտրել այնպիսի մարդկանց, ովքեր կապ ունեն տնտեսության հետ, ունեն  հաղորդակցման հնարավորություններ և կարող են համայնքի զարգացմանը նպաստող քայլեր անել>>,-ասել է Դ. Լոքյանը, նկատելով, որ  հանդիպման նպատակն է  զրուցել այն  մարդկանց հետ, ովքեր  տարածքային զարգացման գաղափարախոսության  գործընթացի շարժիչ ուժը պետք է լինեն:

<<Մեր աշխատանքի հիմքում  դրել ենք հետևյալ տրամաբանությունը` համայնքում ձևավորել  մոտիվացիա. համայնքը միայն իր վարչական միջոցներով չի կարող իրականացնել իր  կապիտալ ծախսերը: Ինչքան էլ կարևոր լինեն ծախսերը,  համայնքը պետք է կարողանա իր ֆոնդային բյուջեում միջոցներ դնի ու ակնկալի դրա կրկնապատկումը պետությունից: Այստեղ շատ կարևոր է,  որ  համայնքը իր ռեսուրսներից կարողանա ճիշտ բյուջե կազմել: Մինչև այս տարվա մարտի 30-ը ձեզ հետ միասին պետք է կարողանանք ստանալ սուբվենցիայի համապատասխան ծրագրեր տվյալ համայնքների հրատապ, պրոբլեմային  տնտեսական,  սոցիալական խնդիրները լուծելու համար և այդ նպատակով  հատուկ  գործիքակազմ ենք ստեղծել համայնքներում տնտեսությունը զարգացնելու համար: Դրանք  այսօր կներկայացվեն ձեզ, իսկ առաջիկայում լինելու են նաև  մեծածավալ վերապատրաստումներ>>,- նշել է նախարարը`  արդյունավետ աշխատանք մաղթելով ներկաներին:

 

ՏԿԶ նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանն իր հերթին ներկայացրել է այն աշխատանքային գործիքները, որոնցով առաջիկայում պետք է աշխատեն համայնքների տնտեսական զարգացման պատասխանատուները։  Փոխնախարարն առանձնացրել է  մի քանի հիմնական գործառույթներ, որոնց համաձայն պետք է գործեն տնտեսական պատասխանատուները։ <<Մենք պետք է կարողանանք համայնքների տնտեսական զարգացման ընդհանուր ռազմավարություն մշակել, կազմել ծրագրեր և ներկայացնել գործադիր մարմին։ Կառավարությունը  փոխում է լեզուն, բառապաշարը համայնքների հետ շփվելու և ծրագրերի լեզվով է ուզում խոսել ձեզ հետ, այսինքն` աննպատակ միջոցների հատկացման ռազմավարությունն արդեն փոխվում է ծրագրերով, արդյունքային ցուցանիշներով, ելքային ցուցանիշներով>>,- նշել է  Կարապետյանը: Փոխնախարարն անդրադարձել է նաև սուբվենցիաների տրամադրման նոր կարգին, դրա բաղադրիչներին, ինչպես նաև Կառավարության կողմից  համայնքային զարգացման ծրագրերին օժանդակելու դեպքերին և պայմաններին։

 

Աշխատաժողովում քննարկվել են  նաև համայնքային տնտեսության աճի վրա էական ազդեցություն ունեցող ներդրումային և գործարար ծրագրերի գնահատման ընթացակարգը,  միջազգային կառույցների կողմից իրականացվող ծրագրերը և դրանց շրջանակում համայնքների հնարավորությունները, համայնքների տնտեսական պատասխանատուների վերապատրաստման դասընթացների նախնական պլանները, ինչպես նաև  ոլորտային այլ հարցեր։

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ